Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

20-ամյա աղջիկը դուրս է նետվել ավտոմեքենայից

20-ամյա աղջիկը դուրս է նետվել ավտոմեքենայից
1216
Չորեքշաբթի, 02 մարտի, 2022 թ., 12:06

Ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ հետաքննական բաժանմումքում, նյութեր են նախապատրաստվում փետրվարի 28-ին ինքնասպանության կամ սպանության փորձ կատարելու փաստով։

Այդ օրը՝ ժամը 15։15-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ձեռքերի և ոտքերի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 20-ամյա Ռոզա Մ-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա, «Յանդեքս» տաքսի ծառայության կողմից շահագործվող Nissan մակնիշի ավտոմեքենայից դուրս նետվելու միջոցով, ցանկացել է ինքնասպանություն գործել։

Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։