«Արևմուտքի նպատակն Ուկրաինայում Ռուսաստանին առավելագույնս թուլացնելն է». Արմեն Պետրոսյան
![]() 286 Չորեքշաբթի, 02 մարտի, 2022 թ., 16:24 Արևելագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Արևմուտքի նպատակն Ուկրաինայում Ռուսաստանին առավելագույնս թուլացնելն է. ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենն ուկրաինական պատերազմի վերաբերյալ ելույթում հնչեցրել է մի միտք, որը, մեծ հաշվով, բնութագրում է նաև Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի մոտեցումն այդ հարցում։ «Պուտինի պատերազմն Ուկրաինայի հետ կթուլացնի Ռուսաստանը և կուժեղացնի մնացած աշխարհը»... Ինչպես և կանխատեսվում էր, Վաշինգթոնը, դաշնակիցների համախոհությանը հասնելով, գործելու է ոչ թե պատերազմն օր առաջ կանգնեցնելուն, Ուկրաինա պետությունն ու ուկրաինացի ժողովրդին ողբերգությունից փրկելուն միտված ջանքերի տրամաբանությամբ, այլ հակառակը՝ հաճախ անօգուտ ռազմական մատակարարումների շարունակման, Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանման, խրախուսական հռետորաբանության միջոցով պատերազմն ավելի ձգելու՝ Ռուսաստանին հնարավորինս թուլացնելու ուղղությամբ։ Ի պատասխան՝ Ռուսաստանն էլ, ոչինչ չխնայելով, ավելի է մխրճվելու այս պատերազմի մեջ՝ արյունաքամ լինելով և արյունաքամ անելով մի ամբողջ եղբայրական երկրի և ժողովրդի։ Առանց շոշափելի արդյունքների պատերազմը կանգնեցնելը կկրի պատերազմը սկսած ռուսական վարչակարգի մահերգի նախաբանը։ Ուկրաինայում էլ չկա պետականամետ լայնախոհ իշխանություն, որ գործի օր առաջ այս աղետը կանգնեցնելու տրամաբանությամբ։ Եթե լիներ նման իշխանություն, վստահաբար սեփական երկիրը նման արկածախնդրության ներքաշելուն առնվազն չէր նպաստի, չտանելու մասին չի էլ խոսվում։ Այդուհանդերձ, իրավիճակն օբյելկտիվ է, աշխարհի կարգն է այդպիսին՝ միշտ էլ քաղաքական շահերը, ներքին ու արտաքին հաշվարկները գերակայել են մարդասիրական սկզբունքների հանդեպ։ Բոլոր շահագրգիռ դերակատարները դարձել են իրենց սկզբունքների և հնչեցրած խոսքերի գերին։ Արդյունքում՝ բյուրավոր մարդիկ են մեռնում, փախստական դառնում, մի կարգին երկիր է «փուռը գնում», եղբայրական ժողովուրդներ են ոխերիմ թշնամիներ դառնում...»: Աղբյուրը` Արմեն Պետրոսյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
