Լեզվի կոմիտեի հորդորակը՝ օտար բառերի հայերեն համարժեքների մասին
![]() 784 Չորեքշաբթի, 02 մարտի, 2022 թ., 21:48 Ձեզ ենք ներկայացնում Լեզվի կոմիտեի հերթական հորդորակը՝ հայերեն համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին. «Գովելի է, որ հայախոսները սիրում են օտար լեզուներ սովորել։ Շատերը նույնիսկ մեկից ավելի օտար լեզու գիտեն։ Բնական է, որ լեզու սովորելու ընթացքում մարդիկ կարող են կրել օտար լեզվի ազդեցությունը։ Սակայն բոլոր ազդեցությունները չեզոքանում են մայրենին շատ լավ իմանալու և նրա շահն ամեն ինչից վեր Բնական պետք է լինի, երբ բազմալեզու հայախոսը մայրենիով խոսելիս ուշադիր լինի իր խոսքի նկատմամբ և գործածի հայերեն բառեր (այդ թվում՝ եզրույթներ)։ Օտար բառերով համեմված խոսքը լեզուների իմացության ցուցիչ չէ, այլ ավելի շուտ ցուցամոլություն։ Առաջարկում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ՝ խրախուսելով հայերեն բառերի գործածումը։ 1. ամորֆ – անձև 2. անգլիցիզմ – անգլիաբանություն 3. աուդիտոր – 1. հաշվեքննող, 2. հաշվեքննիչ 4. աուտենտիկ – 1․ իսկական, բնագրային, 2. հավաստի 5. բրա – որմնաջահ 6. էրոզիա – 1. քայքայում, 2. ողողամաշում, 3․ բժշկ․ քերծվածք 7. թեոլոգիա – աստվածաբանություն 8. ինիցիալ – սկզբնատառ(եր), անվանատառ(եր) 9. լեոպարդ – ընձառյուծ 10. լուպա – խոշորացույց 11. կապսուլա – դեղապատիճ, պատիճ 12. կապրիզ – քմահաճույք, կամակորություն 13. կիոսկ – կրպակ 14. հեգեմոնիա – գերիշխանություն 15. հիերարխիա – պաշտոնակարգություն, աստիճանակարգություն, ստորակարգություն 16. մարշրուտ – երթուղի 17. մելոդիա – մեղեդի 18. մելոման – երաժշտամոլ, երաժշտասեր 19. մետաֆոր(ա) – փոխաբերություն 20. մետեորիտ – երկնաքար 21. մոդիֆիկացիա – ձևափոխություն 22. նատուրա – 1․ բնություն, 2․ բնույթ, բնավորություն, 3․ էություն 23. նեոլոգիզմ – նորաբանություն 24. նևրոլոգ – նյարդաբան 25. պարալիչ/պարալիզ – կաթված 26. պելիկան – հավալուսն 27. պրաբել (ռուս. пробел) – բացատ 28. ռադիացիա – ճառագայթում, ճառագայթահարում 29. տաբլետկա – հաբ, դեղահաբ, դեղահատ 30. ունիվերսալիա – ընդհանրույթ»: |

Արցախցի ուսանողները Երևանում դասադուլ են իրականացնում (տեսանյութ)
517Երեկ, 12:36
«Ես այսօր գործադուլ եմ անում»․ Մենուա Սողոմոնյան
433Երեկ, 10:00
Հորդորում ենք չտրվել խուճապային տրամադրությունների. Արցախի ԿԳՄՍՆ
59419.09.2023, 12:48
Ժաննա Անդրեասյանը դիմել է ուսուցիչներին
85716.09.2023, 13:48
Ձերբակալվել է dasaran.am կայքի հիմնադիրը
69315.09.2023, 22:00
«Կա՞ն ուսուցիչներ, որոնք 400 հազար դրամ աշխատավարձ են ստանում». լրագրողը՝ ուսուցիչներին
201014.09.2023, 12:42
«Ամեն ինչ անում են՝ ուսուցիչները հիասթափվեն». բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)
73814.09.2023, 12:18
Բողոքի ակցիա՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց (տեսանյութ)
80712.09.2023, 17:00
