«Ռազմական իրավիճակն Ուկրաինայում». Հրանտ Տեր-Աբրահամյան
![]() 324 Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 13:12 Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը․ «Ռազմական իրավիճակն Ուկրաինայում: Որևէ վճռական արդյունք չկա ճակատներից ոչ մեկում: Հարավային ճակատում, ուր ռուսական առաջխաղացումն ամենա մեծն էր վերջին երկու-երեք օրվա մեջ, առաջխաղացումը կանգնել է մի կողմից՝ արևմտյան՝ դեպի Նիկոլաև-Վոզնեսենկ ուղղությամբ: Այստեղ ուկրաինացիները, ըստ հաղորդումների, չունեն մեծ ուժեր, բայց ռուսներն են, հավանաբար կարևոր չեն համարում այս ուղղությամբ հետագա առաջխաղացումը: Կենտրոնում էլ՝ Զապորոժիեի ուղղությամբ: Հիմնական ուղղությունն այստեղ հարավ-արևելյանն է, ուր ռուսները կարողացել են փակել Ազովյան ծովի ափը, սակայն, Ազովյան վերջին բաստիոն Մարիուոպոլը կանգուն է, և դրա գրավումը շուտ չի լինելու, եթե լինի ընդհանրապես: Այստեղ կենտրոնացած են ուկրաինական Ազով բատալյոնի ուժերը, որի կորիզն ուկրաինական նացիոնալիստներն են՝ լավ մոտիվացված ու պատրաստված: Երեկ ռուսները հաղորդեցին Մարիուոպոլի ուղղությամբ Վոլնովախա բնակավայրի գրավման մասին, բայց այսօր ասում են, որ «զաչիստկան» շարունակվում է, լիարժեք կոնտրոլ չկա: Այստեղ նույնպես Ազովի ստորաբաժանումներն են: Դոնեցկի և Լուգանսկի ճակատներում տեղական մարտեր են, կա ռուսական առաջխաղացում, բայց առանց վճռական ճեղքման: Խարկովը շարունակում է մնալ կիսաշրջափակված, բայց ուկրաինական վերահսկողության տակ: Ամբողջական բլոկադա քաղաքի չկա: Հեքիաթները, թե ռուսները չեն ուզում գրավել քաղաքը, հենց հեքիաթներ են: Խարկովը կարևոր է որպես հաղորդակցության կենտրոն, որը գրավելուց հետո, ռուսները կկարողանան շարժվել այստեղից հարավ՝ Զապորոժիեի ուղղությամբ՝ շրջափակելու համար ուկրաինական խմբավորումը Դոնեցկում, որն ուժեղներից մեկն է: Օրեր առաջ Խարկովում ոչնչացվել է ռուսական սպեցնազի խումբը, որը մտել էր քաղաք և ընկել շրջափաակման մեջ (ըստ պրոռուսական դենոցկյան աղբյուների): Կիևի մերձաքկայում շարունակվում են մարտերը՝ առանց վճռական արդյունքի: Ռուսները հատկապես խորացել են Կևի շուրջ հյուսիս-արևմուտքից: Բայց հետագա առաջխաղացումը ծանրանում է համառ մարտերի պատճառով: Որոշ բնակավայրեր ձեռքից ձեռք են անցում՝ հընթացս ավերվելով: Կիևի հյուսիս արևելքից ռուսները նույնպես առաջ են եկել բարակ գծով՝ թիկունքում թողնելով չգրավված Չերնիգովը, Սումին և մյուս խոշոր քաղաքները: Բայց այս ուղղությամբ ռուսներն ավելի հեռու են Կիևից առայժմ, քան արևմուտքից: Այստեղ նույնպես համառ մարտեր են: Հակառակ ռուսական պնդումների, թվում է, որ ուկրաինական օդուժն ու հակաօդայինը չեն ոչնչացվել: Ուկրաինական ԶՈւ-ն ընդհանուր առմամբ պահպանում է իր մարտունակությունը և դիմադրողականությունը: Կազմալուծման միտում չի երևում: Երկուստեկ կորուստներ պետք է, որ շատ մեծ լինեն, հազարներով հաշված: Այսքանը կարողացել եմ կորզել ձեզ համար՝ համադրելով ուկրաինական, դոնեցկյան, ռուսական պաշտոնական և միջազգային աղբյուրները»: Աղբյուրը` Հրանտ Տեր-Աբրահամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
