Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դատելով ըստ ամենայնի, մոտակա օրերը Օդեսայի ափերին ծովային դեսանտ կիջեցվի»․ Մհեր Հակոբյան

«Դատելով ըստ ամենայնի, մոտակա օրերը Օդեսայի ափերին ծովային դեսանտ կիջեցվի»․ Մհեր Հակոբյան
289
Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 22:18

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինական պատերազմի մասին.
1. Ռուսներն արդեն շեշտադրում են Ղրիմի ճակատի ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ: Մարտեր են գնում Վոզնեսենսկ քաղաքի համար, երբ հեռանկարում նախատեսվում է Օդեսան ռազմավարական շրջափակման ենթարկել հյուսիսից: Միաժամանակ, դատելով ըստ ամենայնի, մոտակա օրերը Օդեսայի ափերին ԾՈՎԱՅԻՆ ԴԵՍԱՆՏ կիջեցվի,
2. Ուկրաինական Դոնբասյան խմբավորման օղակումը ձգձգվում է, սակայն այստեղ ի հայտ է եկել ՆՈՐ ՊԱՀ՝ մի կողմից, այո, շրջապատումը դժվար է, բայց մյուս կողմից էլ ռուսները ձգտում են թույլ տալ հակառակորդին հեռանալ և հենց այդ ընթացքում ջարդել,
3. Լուր եկավ, որ Ուկրաինա է ուղարկվելու Բայրաքթարների նոր խմբաքանակ, իսկ Զելենսկին էլ հայտարարեց, որ երկիր կժամանի 16.000 կամավորական, իրականում՝ վարձկան, կազմված ընդհուպ մինչև ճապոնացիներից:
Լարված աշխատանքային պայմաններում խիստ կարևորից այս պահին այսքանը…»։

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան