«Դրա համար «պատերազմ» չի կարելի ասել Ռուսաստանում». Սուրեն Սահակյան
![]() 318 Ուրբաթ, 04 մարտի, 2022 թ., 22:42 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական կողմը ծայրահեղ ծանր ա տանում հնարավոր փաստը, որ Ռուսաստանում վարվող պատերազմին հենց «պատերազմ» կկոչեն։ Դա անելու համար լրատվամիջոցներ փակվեցին։ Բայց ինչի՞ ա դա էդքան կարևոր։ Ի՞նչ սխալ բան կա պատերազմին պատերազմ ասելու մեջ։ Պուտինի պաշտոնավարման առաջին տարիների նրա բարձր վարկանիշը պայմանավորված էր նրանով, որ նա վերջ դրեց չեչենական պատերազմին, որից ժողովուրդը վախենում էր ու հոգնել էր։ Վերջին մոտ 20 տարիներին ռուս ժողովուրդը շատ բաներ ա հանդուրժել, շատ բաների դիմացել մի պայմանով՝ էնքան ուժեղ լինեն, հմուտ քաղաքականություն վարեն, որ էլ նրանց դեմ պատերազմելու մասին մտածող չլինի։ Իսկ «ռազմական օպերացիան» կարող ա նաև փոքրաթիվ «նացիստների ու տեռորիստների» դեմ լինել։ Դա էն պատերազմը չի, որից պետք ա վախենալ ու խուսափել։ Էս մանիպուլյացիայի թիրախը դեռևս Պուտինին հավատարիմ մնացած էլեկտորատն ա։ Բայց մի այլ թիրախ էլ կա։ Ռուսաստանում մշտական կամ ժամանակավոր բնակվում են տարբեր գնահատականներով 2-4 մլն էթնիկ ուկրաինացիներ։ Մի կողմ, որ նրանք մեծամասամբ հենց ռուսական ագիտպրոպի տակ կարող են լինել, բայց մի բան ա «բենդերականներին» քաղաքականապես չընդունելն ու դրանց դեմ պայքարելը, մի այլ բան՝ իրենց հայրենիքի դեմ ամենաիսկական պատերազմը։ Գուցե, գուցե նրանց մեծ մասը հենց տեղում էլ հրաժարվի իրենց ինքնությունից, բայց նույնիսկ չնչին մասն էլ, ասենք՝ 100.000 մարդ, որ ներսից սկսեց աշխատել բանակի դեմ, մեծ պրոբլեմներ կարող ա առաջանան։ Դրա համար «պատերազմ» չի կարելի ասել Ռուսաստանում։ Բայց քանի գնա, դրան դժվար ա լինելու այլ կերպ կոչել։ Դրա համար էլ մեծ ձգտում կա «օպերացիան» շուտ ավարտել։ Ձգտումը կա, բայց հնարավորությունները մինիմալ են։ Ու հարց ա՝ ի՞նչ ա անելու անկյուն քշված առնետը»։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
