Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Բախվել են Nissan-ը և Վանաձոր-Էջմիածին երթուղին սպասարկող Газель մակնիշի ավտոմեքենաները․ կա 7 վիրավոր

Բախվել են Nissan-ը և Վանաձոր-Էջմիածին երթուղին սպասարկող Газель մակնիշի ավտոմեքենաները․ կա 7 վիրավոր
665
Շաբաթ, 05 մարտի, 2022 թ., 12:15

Մարտի 5-ին, ժամը 11:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը այլ կանչից վերադարձի ճանապարհին Արագած-Ապարան ավտոճանապարհին նկատել է ՃՏՊ:
Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Nissan» և Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող «GAZel» մակնիշների ավտոմեքենաները։
Նախնական տվյալներով, կա 7 վիրավոր։