«Պայքարը նրա համար չէ, որ մարդիկ կորցնեն զգոնությունը». Տարոն Սիմոնյան
![]() 462 Երկուշաբթի, 07 մարտի, 2022 թ., 21:12 Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը․ «Միջազգային խաղաղության և արդարության համար պայքարը նրա համար չէ, որ մարդիկ կորցնեն զգոնությունն ու ձևավորեն չհիմնավորված հավատք անվտանգության համակարգերի, բարեկամ պետությունների, միջազգային կառույցների ու իրավունքի նկատմամբ, այլ որ սովորեն աշխատացնել այդ նույն անվտանգության համակարգերը, բարեկամ պետություններին, միջազգային կառույցներն ու իրավունքը, ինչքան էլ որ դժվարությամբ դրանք գործեն... Դրանք ինքնաշխատ երևույթներ չեն, դրանց աշխատացնելու համար կամք ու աշխատասիրություն է պետք, ոչ թե խոսք ու նեղացկոտություն... Այլապես կրկին զոհ ենք ունենալու սահմանին (ինչպես այսօր), մեր հայրենիքը մեր քթի տակից տանելու են, իսկ մենք մեղավորներ ու արդարացումներ ենք փնտրելու, միջազգային իրադարձություններ ու «չար» մարդկանց, որ դասագրքերում գրելու բան ունենանք, եթե, իհարկե, դրանք կարդացող լինեն... Մի օր մենք կհասկանանք, որ վաղը խնդիր լուծելու համար, այսօր պետք է աշխատենք, իսկ այսօրվա չաշխատած ամեն օրվա վաղը պետք է տարով վճարենք։ Մի օր մենք կհասկանանք...»: Աղբյուրը` Տարոն Սիմոնյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
