«Golden Palace»-ը գնած Նարեկ Նալբանդյանը վերածվում է նորօրյա օլիգարխի. «Ժողովուրդ»
![]() 263 Երեքշաբթի, 08 մարտի, 2022 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հասարակությանը «Գոլդեն փելիս» գերթանկարժեք հյուրանոցի գնումով հայտնի դարձած Նարեկ Նալբանդյանը նոր՝ ոչ պակաս աչքի ընկնող անշարժ գույք է ձեռք բերել։ Նա գնել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ազատության պողոտայում գտնվող (Մոնումենտի բարձունքում) շքեղ առանձատունը։ Այն ճարտարապետությամբ նմանեցված էր ՀՀ Ազգային ժողովի շենքին: Գործարքն արվել է այս տարվա մարտի 1-ին։ Նալբանդյանի ընտանիքն առանձնատան համար վճարել է 48 մլն դրամ, մնացած մասը՝ 2․452 մլրդ դրամը, Նալբանդյանը մինչև օգոստոս կվճարի։ Ո՞վ է հանրությանն անհայտ այս մեծահարուստ գործարարը, որ բացի ցեմենտի, համակցված կերերի, շինանայութի ու էլի մի քանի ապրաքների ներկրմամբ զբաղվելը, նաև «Շիրակ» թռչնաֆաբրիկան է փաստացի տնօրինում։ Մարդ, ում անունը վերջին 2-3 տարում է սկսել շոշափվել: Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ Նարեկ Նալբանղյանը նախկին ոստիկան է, նախկին քննիչ, որ բանեցնելով երբեմնի մասնագիտական հմտությունները՝ շուկայի մյուս խաղացողներին կարողանում է խեղճացնել։ Հավկիթ արտադրող ընկերություններն, օրինակ, ձվի շուկայում նկատվող գնանկումը, որ հետագայում արհեստական գնաճի ու մոնոպոլ դիրքերի ամրապնդմանն է բերելու, հենց նրա հետ են կապում։ Այդ գործելաոճի հետևանքով փակվեց «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան: Մեր տեղեկություններով՝ Նալբանդյանը հեղափոխական, կոռուպցիան մերժող իշխանության կոնկրետ շրջանակների հետ է մտերմություն անում, նրանց միջոցով էլ կարողանում է իր հարցերը լուծել ու գնալով նորօրյա «օլիգարխի» է վերածվում։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
