«Պուտինի համար բացարձակ նշանակություն չունի մարդկային կյանքը». Արթուր Սաքունց
![]() 386 Չորեքշաբթի, 09 մարտի, 2022 թ., 01:12 Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումը. «Պուտինն այնքան է խեղված սովետական պրոպագանդայով, որ համոզված է, թե Երկրորդ համաշխարհային պատերազմում Ստալինը հաղթել է, առանց Արևմտյան պետությունների աջակցության։ Առանց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի աջակցության միանշանակ չէր հաղթի Ստալինը։ Ինչու եմ այս հանգամանքի վրա ուշադրություն հրավիրում։ Ուկրիանան ունի անթաքույց ամենատարբեր բնույթի աջակցությունն աշխարհի ու հատկապես զարգացած, հզոր Արևմտյան պետությունների կողմից։ Ու ինքը՝ Պուտինը, եթե գոնե մեկ ակնթարթ, գոնե մտքի մեջ փոքր-ինչ ունենար համոզմունք, որ Ստալինը չէր հաղթի առանց Արևմուտքի աջակցության, ապա տեսնելով նույնաբովանդակ և ավելի մեծ աջակցությունն Ուկրաինային, պետք է օր առաջ սուս ու փուս հետ քաշեր զորքերն ու դադարեցներ արկածախնդրությունը, պատերազմը։ Ու ցավոք, մոտ քսան տարի մնալով անպատիժ՝ ենթադրում է, թե հիմա էլ կարող է մնալ անպատիժ՝ անցնելով բոլոր հնարավոր սահմանները։ Ինչպես ցանկացած բռնապետի, այնպես էլ Պուտինի համար բացարձակ նշանակություն չունի մարդկային կյանքը, մարդկանց կարծիքը, մարդկանց բարոյական վերաբերմունքը, և ընդհանրապես մարդը։ Ու ամենաահավորն այն է, որ պուտինյան արկածախնդրության աջակիցները, ենթարկվողներն ուղղակիորեն աջակցում են մարդկային ու մարդու ոչնչացման այս հրեշավոր գործողությունը՝ ճամարտակություններ անելով մարդու փրկության մասին։ Հիրավի Լավրովի ցինիկ մտքում ամփոփված է նման հակամարդկանց ողջ տրամաբանությունը․ պատերազմում ենք՝ պատերազմ թույլ չտալու համար»։ Աղբյուրը` Արթուր Սաքունց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
