«ՀՀ-ում նույնպես առկա են այդպիսի 12 կենսաբանական լաբորատորիաներ». Արթուր Թովմասյան
![]() 358 Հինգշաբթի, 10 մարտի, 2022 թ., 01:18 Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հաստատեց, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում հետազոտություններ է անցկացնում կենսաբանական զենքի ստեղծման վերաբերյալ: ԱՄՆ-ում մտահոգված են, որ այս փորձերի արդյունքները կարող են հայտնվել ռուս զինվորականների ձեռքում: «Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ։ Եվ հիմա մենք շատ մտահոգված ենք, որ ռուսական զինված ուժերը կարող են փորձել վերահսկողություն հաստատել իրենց վրա։ Ուստի մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, որպեսզի հետազոտական նյութերը չհայտնվեն ռուսների ձեռքը, եթե նրանք մոտենան այդ օբյեկտներին»։ Նուլնդ Լվովում կենսալաբորատորիաներն աշխատել են ժանտախտի, սիբիրախտի և բրուցելյոզի հարուցիչներով, Խարկովում և Պոլտավայում՝ դիֆթերիայի, սալմոնելոզի և դիզենտերիայով հարուցիչներով, այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը։ Ուզում եմ մեր հանրությանը հիշեցնել, որ Հայաստանում նույնպես առկա են այդպիսի 12 կենսաբանական լաբորատորիաներ, որոնք ստեղծվել են ԱՄՆ բանակի միջոցներով: Դրանցից երեքը գտնվում են Երևանում, կան նաև Իջևանում, Գյումրիում, Մարտունիում, Սիսիանում, Արտաշատում և Վանաձորում։ Ժողովո՛ւրդ, արդյոք մենք պաշտպանվա՞ծ ենք այդ կենսաբանական հետազոտություններց, արդյոք այսօրվա իշխանությունները տեղյակ են, թե ի՞նչ հետազոտություններ են արվում և ի՞նչ են հետապնդում այդ հետազոտությունները: Եվ, ի վերջո, ժողովո՛ւրդ, դուք վստա՞հ եք, որ այդ հետզոտությունների արդյունքները չեն կիրառվի մեզ բնաջնջելու համար: Անկեղծ ասեմ՝ ես վստահ չեմ...»: Աղբյուրը` Արթուր Թովմասյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
