Sony PlayStation-ը դադարեցնում է ծրագրային ապահովման և սարքավորումների վաճառքը Ռուսաստանում

Sony-ն IGN-ի հետ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կդադարեցնի բոլոր ծրագրային ապահովման և սարքավորումների վաճառքը Ռուսաստանում՝ Ուկրաինա ներխուժման պատճառով:
«Sony Interactive Entertainment-ը (SIE) միանում է համաշխարհային հանրությանը Ուկրաինայում խաղաղության կոչով»,- ասվում է հայտարարության մեջ: «Մենք կասեցրել ենք ծրագրային ապահովման և սարքավորումների բոլոր մատակարարումները, Gran Turismo 7-ի և Ռուսաստանում PlayStation Store-ի գործարկումը: Մարդասիրական օգնությանն աջակցելու համար Sony Group Corporation-ը հայտարարել է 2 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին (UNHC) և Save the Children միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը՝ աջակցելու այս ողբերգության զոհերին։
Sony-ն միանում է բազմաթիվ այլ խաղային ընկերություններին՝ դատապարտելով ներխուժումը և կրճատելով վաճառքները Ռուսաստանից և, որոշ դեպքերում՝ Ռուսաստանի հարևան Բելառուսից: Epic Games-ը, CD Projekt Red-ը, EA-ն, Microsoft-ը, Take-Two-ն, Ubisoft-ը և այլն, նախորդ շաբաթ հայտարարեցին նմանատիպ կասեցումների մասին:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
444Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
286Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
203Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
64426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
61824.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
63823.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
187623.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71522.10.2026, 02:06