Goldman Sachs-ը մտադիր է լքել Ռուսաստանը

Goldman Sachs Group (SPB: GS) Inc. դադարեցնում է իր բիզնեսը Ռուսաստանում «կարգավորման և լիցենզավորման պահանջներին համապատասխան»,- մեջբերում է Bloomberg-ը բանկի հայտարարությունը:
Goldman Sachs-ը Ուոլ Սթրիթի առաջատար բանկերից առաջինն էր, որը հայտարարեց Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու պլանների մասին:
Ռուսաստանը առանցքային շուկա չէ աշխարհի խոշորագույն բանկերից մեկի համար։ Goldman Sachs-ի վարկային պորտֆելը Ռուսաստանի Դաշնությունում 2021 թվականի վերջին կազմել է մոտ 650 մլն դոլար, բանկի հիմնական վարկառուները պետության հետ կապ չունեցող իրավաբանական անձինք են։ Մարտի սկզբին Goldman Sachs-ը սկսել էր Դուբայ տեղափոխել Մոսկվայի գրասենյակի աշխատակիցներից մի քանիսին։
Goldman Sachs-ի դուստր ձեռնարկությունը՝ ՍՊԸ Goldman Sachs Bank-ը, գործում է Ռուսաստանում 2009 թվականի հունվարից։ Լիցենզիայի համաձայն՝ բանկը չի աշխատում ֆիզիկական անձանց հետ։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
142Երեկ, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
137Երեկ, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
119216.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
103215.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
68514.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
148213.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
69312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
183110.11.2026, 19:37