Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Այս արձանագրումները կարևոր գործիք են դառնալու»․ Գայանե Աբրահամյան

«Այս արձանագրումները կարևոր գործիք են դառնալու»․ Գայանե Աբրահամյան
688
Հինգշաբթի, 10 մարտի, 2022 թ., 21:24

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Եվրախորհրդարանը 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որը ներառում է չափազանց կարևոր դրույթներ՝ դատապարտելով ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը, ընդգծելով, որ
հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումն իրականացվում է ոչ միայն վնասման միտումով, այլ հենց պատմությունը կեղծելու և հայկականության հետքը ջնջելու նպատակով։
Շատ կարևոր է, որ արձանագրվել է փաստը, որ սա ոչ միայն այսօր է իրականացվում Ադրբեջանի կողմից, այլ շարունակաբար, հստակ նշված է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում ավերվել են 89 հայկական եկեղեցի, 20 000 գերեզմաններ և ավելի քան 5 000 տապանաքարեր և այլն։
Բանաձևի այս արձանագրումները կարևոր գործիք են դառնալու միջազգային հիմնական դերակատարներին պարտադրելու ի վերջո գործել և կանխել Արցախում պատմամշակութային հուշարձանների վերացման կործանարար ծրագիրը»։