Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մինչ թշնամին գնդակոծում էր Արցախը, շողոմ ժպիտներով փորձում էին համոզել, որ մոտեցնում են «խաղաղության դարաշրջանը»»․ Չալաբյան

«Մինչ թշնամին գնդակոծում էր Արցախը, շողոմ ժպիտներով փորձում էին համոզել, որ մոտեցնում են «խաղաղության դարաշրջանը»»․ Չալաբյան
282
Կիրակի, 13 մարտի, 2022 թ., 10:44

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գրառումը․ «Երեկ Անթալյայում որոշ մարդիկ շողոմ ժպիտներով և կեղծավոր ձեռքսեղմումներով փորձում էին մեզ համոզել, որ մոտեցնում են «խաղաղության դարաշրջանը», մինչ այդ թշնամին գնդակոծում էր Արցախի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը, նոր զորքեր էր մոտեցնում Հայաստանի Հանրապետության սահմաններին, և 5 պահանջ ներկայացնում՝ մեկը մյուսից գիշատիչ և աղետաբեր:
Մենք վաղուց չենք հավատում «խաղաղության դարաշրջանի» մասին անհեթեթ այս բարբաջանքին, համոզված ենք, որ խաղաղության են արժանի միայն ուժեղները, և ամեն անցնող օրը ներդնում ենք մեր հավաքական ուժն ավելացնելու մեջ: Այս կադրերում մեր հիմնադրամի մարտական պատրաստության հրահանգիչն է (անունը գաղտնիության նկատառումներով չենք բացահայտում), որն իր հետ աշխատող երիտասարդներին այստեղ ցույց է տալիս, թե ինչպես է պետք պատրաստվել իրական խաղաղությանը:
Բոլորիդ լավ օր ենք ցանկանում, իրական խաղաղության համար արվող իրական գործերով»: