«Մեզ շարունակում են խաբել՝ ասելով, որ Թուրքիան առանց նախապայմաններ է սկսում խոսել մեզ հետ». Կարեն Ավագյան
![]() 448 Երկուշաբթի, 14 մարտի, 2022 թ., 18:00 ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Թուրքիա-ադրբեջան՝ որպես թելադրող, Հայաստան-Արցախ՝ որպես բավարարող Այն, որ գոյություն չունեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց, դա ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր քիչ թե շատ հետևում են «Հայաստանի բանագնացին»: Այդ հանդիպումներն ունեն միայն մեկ նպատակ՝ ի կատար ածել թուրքի ստանալիքը: Մեզ շարունակում են խաբել՝ ասելով, որ թուրքիան առանց նախապայմաններ է սկսում խոսել մեզ հետ: Չնայած նրան, որ մեծաթիվ նախապայմանները Հայաստանի ապօրինի վարչախմբի կողմից արդեն իսկ կատարվել է, այս հայտարարությունից կես ժամ անց թուրքը զանգում է ադրբեջան, թելադրում վերջիններիս նախապայմաններն ու հանձնարարում, որ ուղարկեն Հայաստան: Հինգ կետ, որոնց մասին էլի տեղեկանում ենք միայն թուրքից: Դատելով Հայաստանի կառավարությունում և այլ պատասխանատու գերատեսչություններում լցվածների քար լռությունից՝ այդ հինգ կետերն ամբողջությամբ նախապայման են Հայաստանին ու Արցախին: Այդ կետերը Հայաստան ուղարկելուն պես թուրքն Արցախում ստեղծեց հումանիտար ճգնաժամ, չկա էլեկտրաէներգիա, գազ, իսկ Հայաստանում ձևացնում են, որ ոչինչ էլ չի եղել, որովհետև վարչակարգը վաղուց հրաժարվել է Արցախից: Հումանիտար աղետի հետ մեկտեղ թուրքը հրահրում է սահմանային լարվածություններ Հայաստանում և Արցախում: Ես ձեզ գաղտնիքներ չեմ բացահայտում, չեմ հայտնում այնպիսի տեղեկություններ, որոնք հնարավոր չէ կամ դժվար է ստուգելը: Ասածս ակնհայտ փաստերի ժամանակագրական շարադրումն է: Ռազմական գործողությունների ու ներխուժման իրական սպառնալիք և հինգ կետից բաղկացած ուլտիմատում, որն անհայրենիքն ու թուրքը մեզ մատուցում են «առանց նախապայման շփումներ ու խաղաղություն»»: Աղբյուրը` Կարեն Ավագյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
