«Իրավիճակը հասել է կրիտիկական կետին». Արթուր Ղազինյան
![]() 1427 Երեքշաբթի, 15 մարտի, 2022 թ., 16:36 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը․ «ՌԴ զինված ուժերն այսօր Ուկրաինայում ուղղում են դիվանագետների և քաղաքացիական բյուրոկրատիայի տասնամյակների ընթացքում թույլ տված կոպիտ սխալներն ու թերացումները: Սխալներն ուղղելու և կորցրած դիրքերը վերականգնելու ՌԴ զինված ուժերի գործողությունները շատ ծանր գին ունեն նախ մարդկային, ապա տնտեսական ու րեպուտացիոն կորուստների իմաստով: Պետության համար կենսական անվտանգային հարցերի քննարկման և որոշումների կայացման գործընթացում ուժայինների և դիվանագետների միջև մրցակցությունը շատ բնական է և առկա գրեթե բոլոր մեծ և հզոր պետություններում: Հմուտ դիվանագիտությունը, իրողությունների ճշգրիտ և հստակ պատկերացումը, մրցակիցների (հակառակորդների) գործողություններին համարժեք և ճիշտ արձագանքելու և պատասխանելու դիվանագետների գործողությունները նվազեցնում են զինված ուժերի կիրառության հավանականությունը, իսկ շատ դեպքերում կանխում արյունահեղությունն ու ավերածությունները: Իսկ ինչո՞ւ ռուսական դիվանագիտությունը ձախողվեց Ուկրաինայում, ինչո՞ւ ժամանակին չձեռնարկվեցին Ուկրաինայի ժողովրդի և էլիտայի հետ կոմունիկացիա հաստատելու, նրանց շահերը, սպասումներն ու ակնկալիքները բավարարելու ուղղությամբ: Որովհետև Ռուսաստանի դիվանագիտությունն ավանդաբար աշխատում է ՄԻԱՅՆ իշխանության հետ, քննարկում կարևոր հարցեր, ստանում իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ու իրեց արածից գոհ զեկուցում քաղաքական ղեկավարությանը, որ Ուկրաինայում ամեն ինչ նորմալ է և գործընթացները գտնվում են վերահսկողության տակ: Իսկ երբևէ լսե՞լ եք, որ Ռուսաստանի դիվանագետներն աշխատեն քաղաքական ընդդիմության կամ քաղաքացիական հասարակության հետ, լսեն նրանց կողմից բարձրացվող հարցերը, փորձեն լուծում տալ այդ խնդիրներին՝ կամուրջ դառնալով իշխանության, ընդդիմության և քաղհասարակության միջև: Ո՛չ, եթե նույնիսկ այդպիսի հանդիպումներ եղել են, ապա խիստ արարողակարգային և բացառապես իրենց հուզող հարցերի օրակարգով: Այդ բացից միշտ օգտվել են Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդները և հաստատելով գրագետ ու ճշգրիտ մշակված կոմունիկացիոն ռազմավարություն, կարողացել են իրենց կողմը գրավել իշխանությունից դժգոհ շերտերին, ապահովել են անհրաժեշտ գաղափարական ու այլ բնույթի միջոցներով: Ուժայինների բոլոր փորձերը խափանել Ռուսաստանի անմիջական հարևանությամբ ընթացող այս վտանգավոր զարգացումները, մշտապես հանդիպել են «խնդիրն ունի դիվանագիտական լուծում, ամեն բան նորմալ է» դիվանագիտական անորոշության: Իրավիճակը հասել է կրիտիկական կետին. ՌԴ հարևանությամբ գտնվող գրեթե բոլոր պետություններում ձևավորված է ռուսաֆոբիայի անասելի մեծ տարածություն, որն ունի բավական կուռ կառուցվածք և լավ կազմակերպված բնույթ: Ռուսաստանն այլևս պարտադրված է հարթել իր համար սպառնալիք դարձած այս իրավիճակը, բայց Ուկրաինայի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ դա միայն ռազմական միջամտությամբ հնարավոր չէ իրագործել: Անհրաժեշտ է մշակել և գործի դնել փափուկ ուժի նոր և արդիական գործիքակազմ, գրագետ կոմունիկացիոն ռազմավարություն, արդյունավետ փոխգործակցություն հասարակության բոլոր շերտերի հետ և աչքի լույսի պես պահել ու փայփայել հարևան ժողովուրդների հետ բարեկամական հարաբերությունները: Ռազմավարության հիմքում պետք է դրվի այնպիսի կոնցեպցիա, որտեղ Ռուսաստանը կդադարի ընկալվել որպես սպառնալիք, այլ կընկալվի որպես լավ, ապահով ու անվտանգ կյանքի հնարավորություն, արդարության ու օրինականության հաստատման մեխանիզմ: Սա պետք է անել այսօր, հիմա, պետք էր անել երեկ, որպեսզի այսօր ռուս զինվորներն ստիպված չլինեին իրենց հրազենի փողն ուղղել դեպի իրենց ազգակիցը, երբեմնի եղբայրն ու զինակիցը, որոնց պապերը միասին, նույն խրամատում կռիվ են տվել գերմանական ագրեսոր նացիստների դեմ Հայրենական մեծ պատերազմում: Փոխվում են սերունդներ, վերանայվում ու չեղարկվում են տասնամյակների ընթացքում հաստատված կարծրատիպերը. երիտասարդները չեն ուսանել պատության դասերը, չեն կրում դարավոր բարեկամության կոդը: Չեմ ուզում մտածել, որ արդեն ուշացել են, քանզի շատ ծանր է գիտակցել դրա ծանր գինն ու հետևանքները...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
