«Ռուբեն Վարդանյանը ռուսական իմպերիայի քաղաքացի է ու վերջ». Արթուր Սաքունց
![]() 300 Չորեքշաբթի, 16 մարտի, 2022 թ., 13:18 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է. «Թե ինչու են զարմանում ու զայրանում Ռուբեն Վարդանյանի վերջերս արված արտահայտություններից, զարմանում եմ: Ռուբեն Վարդանյանն ընդամենը իմպերիայի, տվյալ դեպքում ռուսական իմպերիայի քաղաքացի է ու վերջ: Ու որևէ նշանակություն չունի, թե իմպերիայի քաղաքացին ինչ ազգություն ունի: Միայն իմպերիայից ակնկալիք ունեցող հպատակի, իմպերիայի բարեհաճ վերաբերմունքն ակնկալող հպատակի, ի վերջո, իմպերիայից միայն գաղութային կախվածության մեջ գտնվելով կյանքը հնարավոր համարողի պատկերացումներում է կարևոր իմպերիայի քաղաքացու ազգային պատկանելությունը՝ հնարավոր բարեհաճության, ու իմպերիայի, Թումանյանի ասած, «քաղցր աչքին» արժանանալու ակնկալիքով: Իմպերիայի պայմաններում գաղութային խեղճությունից դուրս գալու, այդ նվաստացումը հաղթահարելու միակ տարբերակը մնում է դառնալ իմպերիայի լիարժեք քաղաքացի՝ դուրս գալով իմպերիայի գաղութային ազգություններից մեկին պատկանելու խեղճությունից ու հպատակությունից: Մյուս տարբերակն իմպերիայի գաղութից ազատագրվելն է՝ ընտրելով անկախ պետություն դառնալու ուղին: Բայց այս ուղին կունենա հաջողված, եթե կարողանաս լինել նոր անկախ պետության քաղաքացի, ոչ թե մնաս անունով անկախ, բայց մտածելակերպով, բովանդակությամբ իմպերիայից ակնկալիք ունեցող հպատակ ազգին պատկանողի դժբախտ, մշտապես դժգոհողի, ապստամբողի ճակատագրին հանձնվածի վիճակում: Քաղաքացին չի դժգոհում, այլ պայքարում է, աշխատում է դառնալ պետություն, ստեղծել պետություն: Իմպերիայից մշտական դժգոհող ենթարկվողից ու ապստամբողից պետք է դառնալ կա՛մ իմպերիայի քաղաքացի, կա՛մ իմպերիայից անկախ պետության քաղաքացի: Ռուբեն Վարդանյանը կատարել է իր ընտրությունը, դժգոհողներն ունեն իրենց ընտրության հնարավորությունը՝ դառնալ Հայաստանի քաղաքացի»: Աղբյուրը` Արթուր Սաքունց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
