«Չինչինի վարչական ղեկավարը բացահայտել է հանցավոր խումբ». Ոսկան Սարգսյան
![]() 346 Հինգշաբթի, 17 մարտի, 2022 թ., 01:24 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Չինչինի վարչական ղեկավարը բացահայտել է հանցավոր խումբ․ Իջևան քաղաքի բնակչուհի, 1981թ. ծնված Նարա Ղազումյանը, խարդախությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Տավուշի մարզի Չինչին համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանին ներկայանալով իբրև «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպության Լոռու և Տավուշի մարզերում իրականացվող ծրագրերի պատասխանատու, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Չինչին համայնքի վարչական տարածքում անասնապահական և ջերմոցային տնտեսության զարգացման և ճանապարհների ասֆալտապատման ծրագրեր իրականացելու կեղծ խոստումներ տալով՝ 2016-ի դեկտեմբերի 29-ից մինչև 2017-ի փետրվարի 20-ը Կ. Դարբինյանից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 97 միլիոն ՀՀ դրամին համարժեք 200 հազար ԱՄՆ դոլար: 2020թ. փետրվարի 7-ին Իջևան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Նարա Ղազումյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման, Ն. Ղազումյանից հօգուտ Կարեն Դարբինյանի բռնագանձել 182 հազար 800 ԱՄՆ դոլար՝ որպես տուժողին պատճառված նյութական վնաս, քաղաքացիական հայցի ապահովման համար արգելանք դնել Ն. Ղազումյանի անշարժ և շարժական գույքի վրա՝ մինչև պատճառված վնասի հատուցումը: Ն. Ղազումյանի փաստաբանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է քրեական գործերով վերաքնննիչ դատարան, վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, փաստաբանը այդ դատավճիռը բողոքարկել է վճռաբեկ դատարան, վճռաբեկ դատարանը մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Չինչին համայնքի նախկին ղեկավար, ներկայումս Բերդ համայնքի մաս կազմող Չինչին գյուղի վարչական ղեկավար Կարեն Դարբինյանը հայտնեց, որ իր բողոքների հիման վրա կատարված քննությամբ բացահայտվել է խարդախների 4 հոգանոց խումբ, որը շուրջ 15 տարի Ճամբարակում, Գեղարքունիքի մարզի այլ տարածքներում, ներկայանալով որպես բարեգործական կազմակերպություն, մարդկանցից խաբեությամբ, շանտաժի միջոցով շորթել է շուրջ 1 միլիոն դոլարին համարժեք գումար, այդ գործով տուժածները շուրջ 40 հոգի են՝ համայնքի ղեկավարներ, անասնապահներ և այլն։ Նա ասաց,որ այդ խմբի 4 անդամների դատավարությունը ներկայումս տեղի է ունենում Սևան քաղաքում, խմբի մեջ մեջ կան իջևանցի, էջմիածնեցի և այլոք։ Կ․ Դարբինյանի բողոքի հիման վրա է բացահայտվել այդ հանցավոր խումբը, սակայն նրան քրեական գործով տուժած չեն ներգրավել, նկատի ունենալով, որ նրան խարդախությամբ վնասներ պատճառած Ն․ Ղազումյանը դատապարտվել է; Կ․ Դարբինյանը հայտնեց, որ Ն. Ղազումյանի խարդախության պատճառով ինքը ստիպված է եղել վաճառել իր ընտանիքի ողջ ունեցվածքը, Ն․ Ղազումյանը որպես սեփականություն ոչինչ չունի, պատճառված վնասը հատուցված չէ: Կ․ Դարբինյանին հարցրի՝ հնարավո՞ր է, որ Ն․ Ղազումյանը վաղաժամկետ ազատվի ազատազրկման վայրից, նա դա բացառեց, ասելով, որ իր բողոքի պայմաններում դա հնարավոր չէ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
