«Նման բան 31 տարվա անկախության շրջանում չի եղել». Անդրանիկ Թևանյան
![]() 690 Հինգշաբթի, 17 մարտի, 2022 թ., 17:00 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը. «Ներքին ու արտաքին թշնամու նույնականացում. մենք կռիվ ենք տալիս Էրդողանի ու Ալիևի դեմ Մեր քաղաքական կյանքի առանձնահատկությունն այն է, որ ներքին ու արտաքին թշնամին նույնական են։ Նրանց շահերը գրեթե 100 տոկոսով համընկնում են։ Նման բան 31 տարվա անկախության շրջանում չի եղել։ Նախորդ բոլոր իշխանությունների օրոք ներքաղաքական պայքարում եղել է ատելություն, կատաղի պայքար, անձնական թշնամանք, գաղափարական սուր բախում, բայց չի եղել մի վիճակ, երբ համոզված լինես, որ իրականում արտաքին թշնամու դեմ ես կռիվ տալիս։ Նույնիսկ 90-ականներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում, այդպիսի ընկալում չի եղել։ Նրա մոտեցումներն Արցախի խնդրի լուծման ու Հայաստանի անվտանգային համակարգի մասին անընդունելի էին, բայց որևէ լուրջ մարդու մտքով չի անցել, որ ՀՀ 1-ին նախագահին աջակցում են Թուրքիան ու Ադրբեջանը։ Հիմա աննախադեպ պատկեր է։ Մեր ներքաղաքական հակառակորդներն Էրդողանն ու Ալիևն են։ Սա ռուսներն էլ գիտեն, թուրքերն էլ գիտեն, ադրբեջանցիներն էլ գիտեն, նիկոլենք էլ գիտեն։ Սա նոր իրավիճակ է և պահանջում է նոր լուծումներ։ Նաև՝ ուժերի ու ռեսուրսների ճիշտ գնահատում, նոր պարադիգմա, հետևողականություն, սառնասիրտ հաշվարկ, ոչ ստանդարտ քայլեր։ Մեր արտաքին թշնամին պաշտպանում է մեր ներքաղաքական հակառակորդին, քանզի նրանից ստանալիք ունի և պաշտոնական Երևանից ստանում է պատրաստակամություն՝ բավարարել թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմանները։ Պատահական չէ, որ սրանք առավոտից մինչև երեկո թուրքամետ քարոզ են իրականացնում, առաջ տանում թուրքական օրակարգը, փաստացի կողմ քվեարկում հակահայկական Շուշիի հռչակագրին ու դրանով իսկ դեմ քվեարկում ՀՀ անկախության հռչակագրին։ Պատահական չէ նաև այն, որ հայ կոչվող թրքաբոլշևիկները թաքնված կամ բացահայտորեն պաշտպանում են Ուկրաինային, քանզի ՌԴ պարտությունը ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին և կտրուկ հակասում է Հայաստանի ու Արցախի շահերին։ Ներքաղաքական պայքարը պլանավորելիս այս հանգամանքներն անպայման պետք է հաշվի առնել՝ առանց ավելորդ հուզականության ու պաթոսի»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
