Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այն, ինչ ունենք, իրականում մեծագույն ազգային ողբերգություն է»․ Հայկ Դեմոյան

«Այն, ինչ ունենք, իրականում մեծագույն ազգային ողբերգություն է»․ Հայկ Դեմոյան
556
Ուրբաթ, 18 մարտի, 2022 թ., 02:18

ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՐԱԿԱՆՈՒՄ․․․
Իրական ընդդիմություն, առողջ հասարակության գոյության պայմաններում, պետք է հանդիսանար Գիտությունների ակադեմիայի նախագահություն կոչվածը, որտեղ նստած ամեն մի ակադեմիկոս կլիներ հեղինակություն ու կարծիք ձևավորող դեմք։ Խոսքն ամենևին գիտությունն ու քաղաքականությունը միահյուսելու մասին չէ։
Այսօր, այն, ինչ ունենք Գիտությունների ազգային ակադեմիա կոչվածի պարագայում, իրականում մեծագույն ազգային ողբերգություն է և այդ ողբերգության ձայնը լսելի է կեղծ հեղինակությունների լռությամբ ու տեսանելի հարմարվողականությամբ․․․
Վերջին 10 տարիների ընթացքում ԳԱԱ ակադեմիկոսների քանակի ավելացումն արվեց ցնցող մի հիմնավորումով․ «Ակադեմիան պետք է երիտասարդացնել» ձևակերպումով: Հասկացաք չէ՞, ոչ թե գիտական վաստակն ու գիտության ոլորտում ծանրակշիռ ներդրում ունենալն էր չափանիշ հանդիսացել, այլ, ասենք, յոթանասուն տարեկան չհանդիսանալը․․․
2007-2017 թթ․ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության միակ հետաքրքրությունը համակարգում գործող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նկատմամբ, դա հաստատակամ ու անդադար ճնշումներն էին, որոնք գործադրվում էին իմ դեմ՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգին օտարելու և տարածքը վաճառելու որոշման տակ ստորագրելու համար։ Տարածքում ռեստորան կառուցելու իր ծրագրերը չէր թաքցնում անգամ ԳԱԱ նախագահը, որի զբոսայգու տարածքում «վինտավոյ ռեստորան» կառուցելու առաջարկ-ցանկությունը մինչ օրս զրնգում է ականջներումս․․․ Այսպիսի «վինտավոյ ռեստորանների» չիրականացված ծրագրից էլ ծնվեց Հարություն Մարության, նույն ինքը՝ Քավություն Մաքրության կոչվածը․․․»։

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան