«Չարժե մտածել, թե նա գործում է չհասկանալով». Հակոբ Բադալյան
![]() 343 Ուրբաթ, 18 մարտի, 2022 թ., 22:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է հրաժարվել Ալիևի տխմարության կամ հիմարության կանխավարկածով առաջնորդվելուց: Նրանից պետք չէ, իհարկե, կերտել դիվանագիտա-քաղաքական գուրու կամ սուպերմեն, բայց նաև չարժե մտածել, թե նա գործում է չհասկանալով՝ այդ թվում՝ նաև վանդալիզմի և մարդասիրական խնդիրների առաջացման հարցում, որքան էլ դա ցավալի է մեզ համար: Մի մոռացեք՝ նա երկու տասնամյակ առաջ է իրականացրել հայ սպային կացնահարելու հատուկ օպերացիան և դեռևս տասնամյակ առաջ է փշրել Ջուղայի խաչքարերը: Նա, իհարկե, այսօր ունի իր խնդիրները թե՛ երկրի ներսում, թե՛ նաև արտաքին միջավայրի առումով: Բայց, դրանից մեր խնդիրները, եթե չեն էլ ավելանում, ապա չեն նվազում: Եթե նա գնում է Արցախը գազից օրերով անջատելու, ձմռան այդ ցրտին, ուրեմն՝ հաշվարկել է, որ դա ինչ-որ մեկին պետք է լինելու կամ ինչ-որ մեկը զանգահարելու է դրա համար: Շատ կարևոր է, թե մենք ինչ ելակետով ենք գնահատում իրողությունները, որպեսզի հետո թե՛ հիմար վիճակում չհայտնվենք, թե՛ չսկսենք մուննաթ գալ աշխարհի վրա երկակի ստանդարտի համար: Միջազգային քաղաքականությունը երկակի ստանդարտ էլ չէ, ուր էր միայն երկակի լիներ: Միջազգային քաղաքականությունը «բազմակի» ստանդարտներ են, տարաբնույթ ֆինանսատնտեսական սխեմաների տեսքով: Ալիևը կա սրանց մի զգալի մասում, և այստեղ նրա թե՛ ուժն է, թե՛ թուլությունը: Բայց, ուժը մեր նկատմամբ, իսկ թուլությունը՝ խոշոր խաղացողների: Որտեղ է մեր ուժը և մեր թուլությունը: Մենք պետական սուբյեկտ և դերակատար լինելու էական հնարավորություն կստանանք, եթե ունենանք այդ հարցին խորապես և «դեմ առ դեմ», առանց որևէ փարիսեցիության, երեսպաշտության, գավառմտության կամ թամադայության առերեսվելու համարձակություն և հանդուրժողություն: Բայց, գուցե հենց դրա համար է, որ հետխորհրդային Հայաստանում հանրությանը քայլ առ քայլ օժտել են վերը թվարկած «հատկանիշներով» և զրկել ամենակարևորից՝ բազմակարծության հանդուրժողությունից»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
