Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ականատես ենք լինելու Սիրիայի աստիճանական ապամեկուսացման հատկապես արաբական ճամբարում»․ Ա․ Պետրոսյան

«Ականատես ենք լինելու Սիրիայի աստիճանական ապամեկուսացման հատկապես արաբական ճամբարում»․ Ա․ Պետրոսյան
419
Կիրակի, 20 մարտի, 2022 թ., 04:12

Արևելագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել
Արաբական գարնան և Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Սա Ասադի առաջին այցն էր արաբական որևէ երկիր, իսկ առհասարակ հակամարտության ողջ ընթացքում Սիրիայի նախագահը եղել է միայն Ռուսաստանում և Իրանում։
Վերոնշյալը բավականաչափ կարևոր և կանխատեսելի զարգացում էր, որը տեղավորվում է տարածաշրջանում արձանագրվող գործընթացների ընդհանուր միտումների տրամաբանության մեջ։
Մեծ հաշվով, ականատես ենք լինելու Սիրիայի աստիճանական ապամեկուսացման հատկապես արաբական ճամբարում։ Իսկ դրան զուգահեռ՝ որոշակի խնդիրներ են արձանագրվելու ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային արաբական դաշնակիցների հարաբերություններում, որը պայմանավորված է ինչպես այս, այնպես էլ ուկրաինական ճգնաժամի համատեքստում վերջինների ոչ միանշանակ դիրքորոշման հետ՝ ստեղծված իրավիճակում զգուշավոր գործելու և առավելապես սեփական շահերն առաջ մղելու, առավելագույնս օգտվելու օբյեկտիվ վարքագծով պայմանավորված»։

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան