Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Խելքներս գլուխներս հավաքելու ժամն է»․ Էդմոն Մարուքյան

«Խելքներս գլուխներս հավաքելու ժամն է»․ Էդմոն Մարուքյան
641
Շաբաթ, 19 մարտի, 2022 թ., 20:00

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Արցախում գազամատակարարման այսպես կոչված «ճգնաժամի» և ականանետերով խաղաղ բնակչության վրա կրակելուն զուգահեռ՝ Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի պաշտոնյաները գնացել են Շուշի և ինչ-որ միջոցառման են մասնակցում:
ՀՀ արտգործնախարարությունը նշյալ գործողությունը դատապարտող բողոքի նոտա է փոխանցել ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին, բայց այս իրողությունը խոսում է այն մասին, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային ինստիտուտները արժեքային խայտառակ ճգնաժամի մեջ են:
Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մարդը՝ որպես բարձրագույն արժեք, իրավունքի գերակայությունն ու այլ արժեքները մնացել են ետին պլանում: Հին աշխարհակարգը վաղուց իրեն սպառել է, իսկ նորն էլ չի ստեղծվել, երևացող ստեղծվողն էլ շատ ավելի վտանգավոր դրսևորումներ ունի և բոլորովին այլ համակարգ է: Հետևաբար, այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական գործելուն այլընտրանք այլևս չկա։
Խելքներս գլուխներս հավաքելու ժամն է»:

Աղբյուրը`   էդմոն Մարուքյան