«Համակարգված աշխարհաքաղաքական նենգ ու հզոր քարոզչամեքենա է գործի դրվել»․ Գևորգ Դանիելյան
![]() 381 Երկուշաբթի, 21 մարտի, 2022 թ., 02:06 ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրել է․ «Աղոտ պատկերացում ունեմ, թե որ աղբյուրներից և ինչ համակարգված աշխարհաքաղաքական նենգ ու հզոր քարոզչամեքենա է գործի դրվել, բայց մի բան ակնհայտ է՝ հաջողվել է հարմարեցված, ամեն ինչի ընդունակ ու պատրաստ դերակատարների միջոցով հակամարտություն հրահրել այնտեղ, որտեղ էական նախադրյալներ սկզբունքորեն չեն եղել և թվում էր՝ երբեք չէին էլ լինի, և հակառակը, ստեղծում են բացահայտ թշնամանքի հասնող հակամարտությունները սպառնալիքով հարթեցնելու պատրանք։ Դե իսկ զոհերի ու այլ հետևանքների վրա խորապես թքած ունեն, ավելին՝ դա ևս ակնկալվող ցուցանիշ է դիտվում։ Առայժմ շատ լավ ստացվում է սոսկ տեսանելի երևույթները վերլուծելու ու մեղավորներ նշանակելու պրիմիտիվ նախաձեռնությունը, մինչդեռ՝ խորքային պատճառների մասին ակնարկն անգամ հապճեպ որակվում է դավադրության տեսության դրսևորում ....»: Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
