«Սրա կեղտոտ երախը «լեզու են» դրել հենց հայկական իշխանությունները». Արման Աբովյան
![]() 600 Երկուշաբթի, 21 մարտի, 2022 թ., 14:00 ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Երբ պետության իշխանությունը, կորցնելով հիշողությունը, տարրական ազգային արժանապատվությունը և պատիվը հրաժարվում է իր ուղիղ պարտականություններից և քաղաքացիների անվտանգության հաշվին փորձում է սիրաշահել մարդասպան վիժվածքներին, ակնկալելով իբր «խաղաղություն», ապա մարդասպան վիժվածքների առաջնորդն «առիթավորվում է»։ Այ, օրինակ, միջազգային ռազմական հանցագործ Ալիևի ելույթը, որտեղ վերջինս հայտարարում է, թե իր զինված նախիրը 44-օրվա պատերազմի ժամանակ վարում էր պատերազմը՝ համաձայն հումանիտար բոլոր նորմերի։ Սա ասում է մի մարդ, ում ուղիղ հրահանգով ռմբակոծվում էին արցախյան խաղաղ քաղաքները, գյուղերը։ Սա ասում է մի մարդ, ում զինված նախիրը գլխատում էր և սպանում էր հայ կանանց, երեխաներին, տարեցներին և հայ գերիներին։ Սա ասում է մի մարդ, ում ղեկավարած պետությունում սադիզմը և անասնական ֆաշիզմը հայերի հանդեպ դարձել է հիմնական պետական տեսլական։ Եվ սրա կեղտոտ երախը «լեզու են» դրել հենց հայկական իշխանությունները, որոնք, առաջնորդվելով ապազգային և հակապետական տեսլականով, որոշեցին որ վերջ՝ «ինչ եղել եղել է» և հիմա այս մարդասպան անասուների հետ հայերը պետք է «պաչպռոշտի» անեն, այսինքն՝ «խաղաղության դարաշրջան» բացեն։ Իմացեք միայն մի բան՝ խաղաղությունը միակողմանի չի լինում և որքան դուք ձեզ մեջտեղից պատռեք, միևնույն է թուրք-ադրբեջանական ոհմակը չի դադարեցնելու իր փորձերը վերջնականապես լուծել «հայկական հարցը»։ Խնդրում եմ, բերեք գեթ մեկ օրինակ, որը կփաստի հակառակը։ Իսկ ինչ վերաբերվում է Ալիևին, ապա և՛ նա, և՛ իր ավագ եղբայր Էրդողանը պետք է հայտնվեն Հաագայի միջազգային տրիբունալի առջև։ Եթե ուզում եք պատերազմ չլինի, ապա հենց սա պետք է լինի Հայաստանի Հանրապետության իշխանությունների առաջնային նպատակը դիվագիտական դաշտում, այլ ոչ թե ամբողջ հայ ազգի անվտագության և ապագայի հաշվին ռազմական հանցագործների հետ սիլի-բիլի անելը»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
