«Ամբարտավանությունը նույնիսկ պատերազմից հետո չի վերացել». Սուրեն Սուրենյանց
![]() 606 Երկուշաբթի, 21 մարտի, 2022 թ., 17:24 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Փաշինյանի ամբարտավանությունը՝ գրավո՞ր, թե՞ բանավոր... «Պատիվ ունեմ» խմբակցությունը միանգամայն ճիշտ է. օրենսդրորեն պետք է կարգավորվի կառավարության հաշվետվողականությունը խորհրդարանին՝ արտաքին քաղաքականության և առկա իրավիճակի վերաբերյալ։ Խորհրդարանական համակարգում ԱԺ նման վերահսկողական գործառույթն աքսիոմատիկ ճշմարտություն է։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ «աքսիոմը» Հայաստանում չի գործելու մի պարզ պատճառով։ Մեզանում չկա քաղաքական մշակույթ ու վարչապետի ամբարտավանությունը նրան թույլ է տալիս ասել, թե «ինչ պետք ա, այն էլ բանակցում ենք»: Այդ ամբարտավանությունը նույնիսկ պատերազմից հետո չի վերացել, ինչի ապացույցն է նաև այն, որ իշխանության ներկայացուցիչներն այսօր չէին մասնակցում խորհրդարանական լսումներին։ Եթե նույնիսկ ԱԺ կանոնակարգում հրաշքով ընդդիմության առաջարկած փոփոխությունները տեղ գտնեն, ապա միևնույն է՝ Փաշինյանն ու նրա թիմն առաջնորդվելու են «ինչ պետք ա, այն էլ բանսկցում ենք» արատավոր սկզբունքով։ Տարբերությունն այն է լինելու, որ օրենքի փոփոխությունից հետո Փաշինյանի ամբարտավան պատասխանը ոչ թե բանավոր է լինելու, այլ գրավոր։ Օրենքով կառավարության նկատմամբ վերահսկողություն սահմանել պետք է, բայց այդ ինստիտուտը կգործի, եթե քաղաքական մշակույթ փոխվի»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
