Արմեն Գևորգյանի պաշտպանը լքեց դատական նիստերի դահլիճը
![]() 475 Երեքշաբթի, 22 մարտի, 2022 թ., 15:06 Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին, դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ անցնում են ապացույցների հետազոտման կարգի սահմանմանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, դիմելով դատարանին, ասաց․ «Դուք ճշտեցի՞ք իմ պաշտպանյալից՝ մեղադրանքը իրեն պարզ է, թե ոչ, ճշտեցի՞ք Արմեն Գևորգյանի դիրքորոշումը՝ առաջադրված մեղադրանքի կապակցությամբ»։ Դանիբեկյանը հորդորեց Սահակյանին ցածր խոսել։ «Ես փորձում եմ բարձր խոսել, միգուցե իմ կամ Արմեն Գևորգյանի խոսքը լսելի չէ, դրա համար եք դուք միանգամից անցնում այնպիսի փուլի, որին անցնելու իրավունք չունեք»,- ասաց պաշտպանը։ Սահակյանի խոսքով՝ խախտվում են իր պաշտպանյալի իրավունքները։ Նա բոյկոտեց դատական նիստը և հեռացավ դահլիճից։ Դատավորը հայտարարեց, որ առանց դատարանի թույլտվության դատական նիստերի դահլիճը լքելու համար Լուսինե Սահակյանի նկատմամբ դատական սանկցիա կկիրառվի։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
