Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ալիևը գործում է ժանրի կանոններին համապատասխան». Արման Վարդանյան

«Ալիևը գործում է ժանրի կանոններին համապատասխան». Արման Վարդանյան
335
Չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ., 17:00

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․ «Ադրբեջանն իրավունք է բանեցնում, հիմա գազատարը, վաղը կլինի ապօրինի ջրատարը, հաջորդ օրը՝ ապօրինի սահմանահատումը, մյուսով՝ ապօրինի առևտուրը, հաջորդը՝ ապօրինի տեղական իշխանությունների հարցը և այդպես շարունակ։

Եթե Խաղաղության օրակարգը շրջանառվում է իբրև բլեֆ, ես դա մի տեղ կարող եմ հասկանալ, եթե այն իրոք հավատք ու կրոն են ընկալում, որոշ շրջանակներում, դա ընկալում եմ, որպես ուտոպիստական, ուլտրամազոխիստական հիպիություն։

Կոնֆլիկտը ո՛չ հիպիներն են հորինել, ո՛չ ազգայնականի մոռթու տակ շվշվացնողները, ո՛չ նույն կերպ Ադրբեջանում։ Կոնֆլիկտը տարածաշրջանում կապիտալ է, որը ընկալել իբրև շրջանառու միջոց կա՛մ ընդունում եք այդ իրողությունը, կա՛մ կոնֆլիկտը փոխում է աշխարհագրական դիրքը և ձեզ ստիպում են ընդունել այդ միջոցն աշխարհի հետ հարաբերվելու համար։ Սա կլինի այնքան ժամանակ, մինչ աշխարհին տարածաշրջանում այլ, ավելի արժեքավոր հարաբերությունների միջոց չձևավորվի։

Կարող եք փակել ձեր աչքերը, չտեսնել դա, ասել, որ փիս ու փուֆ է, բայց դրանից ձեր վիճակը չի լավանա։

Շուստրիները մտածում էին ղարաբաղյան կոնֆլիկտը գցել ռուսների ջեբը, բայց ռուսական կողմը էշ չի, որ հակամարտող միսիան վերցնի դնի իր գրպանը. դրա համար Հայաստան կա։ Հայաստանը՝ այդ ֆորմալ հակամարտող կողմը, գտնում է՝ Արցախում երազում են այն տեղավորել ռուսների գրպանը և այդպես շարունակ։ Իսկ Ադրբեջանն իրավունք է բանեցնում, որը Հայաստանը չի արել՝ հղում տալով ինքնորոշման իրավունքին, որը իր բնույթով ոչ մի բան էլ չի փոխում ու չի փոխելու, քանի որ տարածաշրջանում արժեքը հակամարտություն է, ոչ թե՝ ձևակերպումները։ Սա շատ լավ գիտակցում է Ալիևը և գործում է ժանրի բոլոր կանոններին համապատասխան»։

Աղբյուրը`   Արման Վարդանյան