Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հիմա որոշվելու է մեր հետագա վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ»․ Ստ․ Դանիելյան

«Հիմա որոշվելու է մեր հետագա վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ»․ Ստ․ Դանիելյան
630
Հինգշաբթի, 24 մարտի, 2022 թ., 20:24

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Փաստորեն Արցախի հաշվին Ռուսաստանն Ադրբեջանի լոյալությունն է գնում:
Հարցը պետք է հստակ դրվի, Ռուսաստանն իր պարտականություններն Արցախում կատարելու է, թե ոչ:
Այստեղ երկու տարբերակ կա,
- կամ Հայաստանի ներկա իշխանություններն ու Ռուսաստանը համաձայնեցված են գործում ու ունեն պայմանավորվածություն, որ Արցախը փուլ առ փուլ հանձնում են, ինչն ամենահավանականն է,
- կամ Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ են պայմանավորվում, առանց Հայաստանի, այս դեպքում պետք է հասկանանք, որ Հայաստանն էլ է հանձնվելու՝ փուլ առ փուլ, ավելի երկար ժամանակահատվածում ու ավելի թանկ գնով:
Հիմա որոշվելու է մեր հետագա վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: Այս պահին այս հարցն է պետք ճշտել, հետագա անելիքներն ու չանելիքները հասկանալու համար»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան