Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այսօր առավել ևս Ուկրաինային ձեռնտու է Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելը»․ Ավետիք Իշխանյան

«Այսօր առավել ևս Ուկրաինային ձեռնտու է Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելը»․ Ավետիք Իշխանյան
282
Ուրբաթ, 25 մարտի, 2022 թ., 20:36

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՀԱՐՑԵՐ ՀԱՅ «ԱՌԱՋԱԴԵՄՆԵՐԻՆ»
Ուկրաինայի ռադան ողջունում է Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա։ Արդյո՞ք սա նորություն է։ Արցախյան ողջ պատերազմի ընթացքում Ուկրաինան անթաքույց աջակցել է Ադրբեջանին։ Ուկրաինայի այս դիրքորոշումը մեզ դուր է գալիս, թե՝ ոչ, կարևոր չէ։ Ուկրաինան գործում է ըստ իր քաղաքական շահերի։ Որքանով է այն ճիշտ կամ սխալ, այլ խնդիր է։ Այսօր առավել ևս նրանց ձեռնտու է Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելը։ Ինչպես Ուկրաինան, այնպես էլ բոլոր երկրները գործում են ըստ իրենց ազգային շահերի, թքած ունենալով հնարավոր զոհերի, ավերածությունների, նաև ցեղասպանության վրա։ Միայն հայ «առաջադեմ» գործիչներն են, որոնք իրենց տխմարության, թե ծախվածության պատճառով առաջնորդվում են ոչ թե ազգային, այլ «համամարդկային արժեքներով»։ Այդ «արժեքները» 20-րդ դարի սկզբներում կոմունիզմն էր, այսօր «ժողովրդավարությունն» է ։ Հետաքրքիր է, հայկական ԶԼՄ-ները պատրաստվո՞ւմ են արդյոք, ռադայի որոշման թեմայով հարցազրույց վերցնել Ալեքսանդր Բոժկոյից։
Կամ արդյոք հայ «առաջադեմ» գործիչները չե՞ն ցանկանում իրենց աջակցությունը հայտնել ռադային, համերաշխության հավաք անցկացնելով Ուկրաինայի դեսպանի մասնակցությամբ»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան