Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արտաքին կողմնորոշումների հարցով սպեկուլյացիա անողները պետք է հասկանան, որ հիմա լռելու ժամանակն է»․ Ստեփան Դանիելյան

«Արտաքին կողմնորոշումների հարցով սպեկուլյացիա անողները պետք է հասկանան, որ հիմա լռելու ժամանակն է»․ Ստեփան Դանիելյան
288
Շաբաթ, 26 մարտի, 2022 թ., 22:18

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Բարի խորհուրդ
Արտաքին կողմնորոշումների հարցով սպեկուլյացիա անողներն այս պահին պետք է հասկանան, որ հիմա լռելու ժամանակն է։ Պահը շատ վտանգավոր է, պատասխանատվությունն էլ մեծ, նաև՝ անձնական։
Հիմա, ըստ էության, Հայաստանը պատերազմական վիճակում է, իսկ նման իրավիճակներում պատասխանատվությունն էլ է համապատասխան բնույթի լինում։
Հ.Գ. Նման կարգի բացատրական աշխատանք տանելը պետության պարտականությունն է, բայց քանի որ պետությունը չի գործում, հանրության գործն է ինքնակազմակերպվելն ու այդ գործառույթները կատարելը»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան