«Իշխանությանը պետք էր Գորիսի համայնքապետի պաշտոնը». Ոսկան Սարգսյան
![]() 271 Երկուշաբթի, 28 մարտի, 2022 թ., 15:24 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Իշխանությանը պետք էր Գորիսի համայնքապետի պաշտոնը. Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները ցնծում են Առուշ Առուշանյանի ազատ արձակման կապակցությամբ, գրելով, որ արդարությունը հաղթեց։ Ուրախ լինելով Առուշանյանի ազատ արձակման կապակցությամբ՝ նշեմ, որ արդարությունը չի հաղթել, արդարությունը կհաղթեր, եթե նա արդարացվեր։ «Սողոմոնյան վճիռ» կայացնելով՝ դատարանը, իմ կարծիքով, կատարել է իշխանության պատվերը, Առուշանյանին 5 տարով զրկելով համայնքի ղեկավարի պաշտոնից։ Ինչպես և շուրջ չորսուկես ամիս կալանքի տակ գտնվող Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի դեպքում, իշխանության նպատակը նույնն է՝ սահմանամերձ խոշոր համայնքների ղեկավարներ դարձնել ՔՊ-ականներին, որպեսզի առաջիկայում սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետևանքով Ադրբեջանին տարածքներ զիջելու դեպքում տեղում բողոք-դժգոհություններ չլինեն։ Բացի այդ, այդ համայնքների ՔՊ-ական ղեկավարներ նշանակելով՝ իշխանությունը նպատակ ունի յուրայիններին պաշտոններ տալ, համայնքներում իրականացվող ծրագրերի «մեղրից մատը լիզել»»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
