«Նման քաղաքական ռեժիմները չեն կարող գոյություն ունենալ առանց արտաքին թշնամիների». Սուրեն Սահակյան
![]() 311 Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 00:42 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ, տասնամյակներ շարունակ թե՛ մեզ, թե՛ Ռուսաստանում քարոզչական թեզ ա աշխատել, թե դիմացեք մեր կոռուպցիային, անպատժելիությանը, որովհետև դրա փոխարեն մենք ձեզ միասնություն ու կայունություն ենք տալիս։ Նման քաղաքական ռեժիմները չեն կարող գոյություն ունենալ առանց արտաքին թշնամիների։ Ու ինչքան խորացավ կոռուպցիան ու անպատժելիությունը, էնքան մեծանում ա արտաքին թշնամու հետ լարումը։ Թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, թե՛ այլ նման երկրներում երևաց դրա վերջը։ Կոռուպցիայի մեջ թաթախված երկրներում կայունությանը փոխարինում ա պարտված պատերազմը, որովհետև կոռուպցիայով կեղեքվող բանակը շանս չունի հաղթելու։ Իսկ միասնական լինել/չլինելը դեռ ոչ մի բանի որոշիչ ցուցիչ չի։ Միասնական, բայց նացիստական Գերմանիան փլատակների տակ հայտնվեց։ Դրա այլ դրսևորումներ են Արցախը, Հայաստանը, Ռուսաստանը։ Պուտինի շուրջ հանրության միասնության հետևանքների մասին իր վերջին երգերից մեկում պատկերավոր նկարագրել ա «Լենինգրադ» խումբը․ «շներին և ռուսներին մուտքն արգելված է»։ Ա՛ռ քեզ 20 տարվա միասնություն ու կայունություն»։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
