«Նպատակը Քոչարյանին պետականամետ ներկայացնելն է». Լյովա Եղիազարյան
![]() 294 Ուրբաթ, 01 ապրիլի, 2022 թ., 00:18 «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․ «Քոչարյանի անիմաստ ասուլիսները վարող ու համատեղությամբ պատգամավոր աշխատող տիկինը գրել է Քոչարյանի՝ 2000 թվականի մայիսին Պուտինի՝ որպես նախագահի հետ առաջին հանդիպման մասին։ Նպատակը՝ Քոչարյանին պետականամետ ու համարձակ ներկայացնելն է, նրան սրբադասելն է։ Իհարկե, կհանդիպեն հենց մայիս ամսին, որովհետև հոկտեմբերի 27-ից հետո կարողացել էր հանրապետական կուսակցության պատգամավորների և երկրապահի ղեկավարության Վազգեն Սարգսյանի հիշատակը դավաճանելու շնորհիվ ամրապնդել իր իշխանությունը։ Մայիսին ազատել էր վարչապետ Արամ Սարգսյանին, որն արդեն հանձին հանրապետականի չուներ հենարան Ազգային ժողովում։ Աշխատանքից հեռացրել էր Սպարապետի բոլոր կադրերին և ամենակարևորն է՝ բանտերից ազատ էին արձակվել հոկտեմբերի 27-ի գործով կասկածյալները, իսկ գլխավոր ոճրագործ Նաիրի Հունանյանը փոխել էր իր ցուցմունքները։ Մայիսին Պուտինին զեկուցելու շատ բան կար»։ Աղբյուրը` Լյովա Եղիազարյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
