Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հայաստանի սեզոնային ընդդիմության մոտ գարնանային սրացումներ են նկատվում». Չախոյան

«Հայաստանի սեզոնային ընդդիմության մոտ գարնանային սրացումներ են նկատվում». Չախոյան
224
Ուրբաթ, 01 ապրիլի, 2022 թ., 16:12

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի գրառումը․ «Հայաստանի սեզոնային ընդդիմության մոտ գարնանային սրացումներ են նկատվում։
Սաղաթելյան Իշխանը կոչ է արել հավաքվել Ազատության հրապարակում և քննարկել, թե ինչպես պահել Արցախը և Հայաստանը։
Իհարկե։ Հիմա եղանակները տաքացել է, արդեն կարելի է հայրենիք փրկել, թե չէ էն ցրտին հայրենիքը փրկել չէր լինի։
Մի քանի հոգով կհավաքվեն, սրտաճմլիկ կոչեր ու ռազմատենչ հայտարարություններ կանեն, մի քանի հոգի ծափ կտա, Մանուկյան Գեղամն էլ այս անգամ հնարավոր է կարմիր քարտ ցույց տա, հետո կգնան ամեն մեկն իր գործին, անունն էլ կդնեն «Հայրենիքի փրկության հուժկու հանրահավաք»։
ՀԳ․ Դիմադրության կայքն ի՞նչ եղավ, դեռ չեն գործարկե՞լ»։

Աղբյուրը`   Տարոն Չախոյան