ԱԽ քարտուղարը Լիտվայում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող գործողությունները

Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի Հանրապետության Պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Վայդոտաս Ուրբելիսի և Ներքին գործերի փոխնախարար Կեստուտիս Լանչինսկասի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ մամուլի ծառայությունից:
Պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Ուրբելիսի հետ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի ռազմաքաղաքական սրված իրադրության վերաբերյալ: Այս համատեքստում ԱԽ քարուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող գործողությունները և դրանցից բխող հնարավոր սպառնալիքները: Քարտուղարը նաև ներկայացրել է անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմի առաջարկները: Ա. Գրիգորյանը հիշեցրել է, որ Երևանը Հայաստանում գտնվող օտարերկրյա ռազմական կցորդներին հրավիրել է ստուգելու Հայաստանի ռազմական ինքնաթիռների տեղում լինելու փաստը: Լիտվայի պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Ուրբելիսին իր հերթին ներկայացրել է Լիտվայի կիբերանվտանգության համակարգը:
Ներքին գործերի փոխնախարար Լանչինսկասի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել ու արձանագրել են միջազգային աճող միգրացիայից բխող մարտահրավերների առկայությունը և դրա վերահսկման նպատակով հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը:
Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխողումների ընթացքը և շնորհակալություն հայտնել պարոն Լանչինսկասին դրա հայեցակարգի մշակման մեջ նրա անձնական ներդրման համար: Այս համատեքստում կողմերը կարևորել են ՀՀ ոստիկանության և ԼՀ Ներքին գործերի նախարարության միջև զարգացող համագործակցությունը: Լիտվական կողմը նաև հայտնել է իր պատրաստակամության մասին՝ կիսվելու հայկական կողմի հետ սահմանների կառավարման ոլորտում իր հարուստ փորձով:

Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
14119:55
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
10417:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
13015:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
13513:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
15908:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
189Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
391Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
43607.11.2026, 13:12