Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Ինչ պետք է անի Երևանը՝ Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու համար». Հաջիևը ներկայացրել է նախապայմանները 

«Ինչ պետք է անի Երևանը՝ Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու համար». Հաջիևը ներկայացրել է նախապայմանները 
1381
Կիրակի, 03 ապրիլի, 2022 թ., 20:24

Հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, TRT World-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նախագահի օգնականը նշել է, որ հարաբերությունները կարգավորելու նպատակով ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել հինգ կետից բաղկացած փաստաթուղթ, որը «ներառում է Հելսինկյան համաձայնագրերի սկզբունքները»։ «Մենք հայկական կողմին տրամադրել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պոտենցիալ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները։ Դրանք ձևակերպված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա և հիմք են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար։ Եթե ​​դուք (Հայաստանը) ցանկանում եք բարիդրացիական հարաբերություններ հաստատել, ամեն ինչ սկսվում է առաջին և ամենակարևոր որոշումից՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն իրենց միջև տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Եվ նաև՝ զերծ մնան ուժի կիրառումից և ուժի սպառնալիքից տարածքային ամբողջականության դեմ: Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին. և հետո, սրանից ելնելով, մենք կկարողանանք առաջ շարժվել»,- ընդգծել է նա։