«Վերջը դեռ հեռու է». Սպիտակ տունն՝ Ուկրաինայի պատերազմի մասին

Ուկրաինական բանակը հաղթում է ռուսական զորքերին հյուսիսում, մասնավորապես՝ Կիևի մերձակայքում, սակայն պատերազմը դեռ հեռու է ավարտվելուց։ Այս մասին ABC News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլայնը։
«Ուկրաինացիները հաղթում են պատերազմում Կիևի մերձակայքում և երկրի հյուսիսային հատվածում։ Դա պայմանավորված է նրանց մղած հերոսական պայքարով և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից ցուցաբերվող աջակցությամբ: Մենք ամեն օր զենք ենք ուղարկում»,- ասել է Քլայնը: Այնուամենայնիվ, նշել է նա, կան բազմաթիվ ապացույցներ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է զորքերը տեղափոխել Ուկրաինայի հյուսիսից արևելք. «Կարծում եմ, որ շատ բան վկայում է այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզապես դուրս է բերում իր զորքերը երկրի հյուսիսային հատվածից, որպեսզի տեղափոխի դրանք երկրի արևելյան շրջաններ՝ այնտեղ ռազմական գործողությունները վերսկսելու համար։
Կարծում եմ, որ ուկրաինացիները հաղթանակներ են տարել, բայց այս պատերազմը, ցավոք, հեռու է ավարտվելուց»,- ամփոփել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը։

Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
14119:55
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
10417:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
13015:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
13513:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
15908:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
189Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
391Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
43607.11.2026, 13:12