Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եթե չեն ցանկանա միանալ համահայկական հանրահավաքին, թող գնան գրողի ծոցը». Սայաթ Շիրինյան

«Եթե չեն ցանկանա միանալ համահայկական հանրահավաքին, թող գնան գրողի ծոցը». Սայաթ Շիրինյան
586
Երկուշաբթի, 04 ապրիլի, 2022 թ., 09:42

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի գրառումը․ «Կարծիք
Կարծում եմ ճիշտ կլինի, որ հասարակությանը տեղեկացվի, թե ո՞ր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներն են իրենց ցանկությամբ միացել կամ միանալու ապրիլի 5-ի կայանալիք հանրահավաքին, ո՞ւմ է առաջարկություն արվել և ովքե՞ր են հրաժարվել։
Չէ որ հանրահավաքի կազմակերպիչները հստակ նշել են, որ հանրահավաքը կուսակցական պատկանելիություն չունի և կոչ արվեց բոլորին միանալ «ՀԱՅԱՀԱՎԱՔԻՆ»։
Եթե հայրենիքի համար վճռորոշ այս պահին, չեն ցանկանա միանալ համահայկական հանրահավաքին, ապա թող գնան գրողի ծոցը։
Հ.Գ. Խոսքը ծռիստներ և դրանց կարգի լակոտ-լուկուտների մասին չի»:

Աղբյուրը`   Սայաթ Շիրինյան