«Ուկրաինա ներխուժումը պետք է լինի Կրեմլի ամենաթանկ սխալը». Եվրոխորհրդարանի ղեկավար

Եվրոխորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան երկուշաբթի կոչ է արել «անհապաղ ընդունել Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների նոր փաթեթ, որպեսզի Ուկրաինա ներխուժելու՝ Մոսկվայի որոշումը դառնա Կրեմլի՝ երբևէ թույլ տրված ամենաթանկ սխալը։
Ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ Մեցոլան նշել է, որ հարվածը ռուսական տնտեսությանը «պետք է համաչափ լինի աննախադեպ վայրագություններին, որոնց մենք ականատես ենք»՝ հավելելով, որ ցանկացած նոր պատժամիջոցներ պետք է ուղղված լինեն նրանց, ովքեր ֆինանսավորում և աջակցում են Պուտինին և փակում առկա բացերը:
«Այս համակարգված անմարդկային գործողությունները չեն կարող անպատասխան մնալ, և մենք պատասխանատվության կենթարկենք բոլոր մեղավորներին»,- ասել է նա։
Դիմելով եվրոպացի օրենսդիրներին՝ Մեցոլան շեշտել է. «Ուկրաինայում ռուսական բանակի կատարած վայրագությունները սարսափելի են, դրանք ամոթալի են...
Ուկրաինան ամենաանհնարին պայմաններում պայքարում է մեր արժեքների համար, և մենք պետք է աջակցենք նրանց»,- ասել է նա։
Մեցոլայի ելույթից հետո եվրոպացի օրենսդիրները մեկ րոպե լռությամբ հարգել են Բուչայի, Իրպենի և ուկրաինական պատերազմի բոլոր զոհերի հիշատակը։

Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
14119:55
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
10417:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
13015:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
13513:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
15908:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
189Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
391Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
43607.11.2026, 13:12