Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հիշեցնեմ՝ ավելի քան 1.900.000 ՀՀ քաղաքացի սրանց ասել է՝ ոչ»․ Կարեն Ավագյան

«Հիշեցնեմ՝ ավելի քան 1.900.000 ՀՀ քաղաքացի սրանց ասել է՝ ոչ»․ Կարեն Ավագյան
306
Չորեքշաբթի, 06 ապրիլի, 2022 թ., 14:42

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի գրառումը. «Երեկ իրավապահ մարմինները հանրահավաքի մասնակցությունը ֆիքսել են ավելի քան 16.000 ՀՀ քաղաքացու:
Այս քաղաքացիներից յուրաքանչյուրն ունի պահանջ՝ ուղղված իր արժանապատվության վերականգնմանը:
Այս քաղաքացիներից յուրաքանչյուրի համար Հայաստանի ու Արցախի պետականությունները ամենաթանկն են:
Այս քաղաքացիներից յուրաքանչյուրը գիտի անառարկելի ճշմարտությունը:
Այս քաղաքացիներն այդ ճշմարտությունն անցկացնելու են մեր պատմության միջով ու նրանք են, որ ուղղելու են այսօրվա կործանարար ընթացքը:
Սրտում ու մտքում Արցախ ունեցող մեր հայրենակիցները երեկ Երևանի սրտում ծածանեցին Արցախի դրոշը:
Երեկ ամեն ինչ ավելի քան հստակ էր: Ի լուր աշխարհի՝ մեր բարեկամների ու թշնամիների՝ հայ հանրությունը չի հաշտվելու հայրենիքի վաճառքի ու դավաճանների հետ, թույլ չի տալու ժողովրդի անունից խոսել: Հիշեցնեմ՝ ավելի քան 1.900.000 ՀՀ քաղաքացի սրանց ասել է ոչ»:

Աղբյուրը`   Կարեն Ավագյան