Ռուսաստանը հեռացվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից. քվեարկության մանրամասները
![]() 264 Հինգշաբթի, 07 ապրիլի, 2022 թ., 22:18 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանի հեռացմանը։ Անտիգուա և Բարբուդայի, Կանադայի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Վրաստանի, Ճապոնիայի, Լիբերիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ում ԵՄ ներկայացուցչության միացյալ բանաձևին կողմ քվեարկեց 93 երկիր, դեմ՝ 24-ը, իսկ ձեռնպահ մնաց 58 երկիր։ Ձեռնպահ են քվեարկել Հայաստանը, Աֆղանստանը, Ադրբեջանը, Բենինը, Բուրկինա Ֆասոն, Ջիբութին, Հասարակածային Գվինեան, Գվինեան, Լիբանանը, Մավրիտանիան, Մարոկկոն, Ռուանդան, Սան Թոմե և Պրինսիպին, Սողոմոնի կղզիները, Սոմալին, Թուրքմենստանը, Վենեսուելան և Զամբիան: Հատկանշական է, որ Թուրքիան, ինչպես նաև ռուսամետ հայտարարությունների համար քննադատության ենթարկվող Սերբիան և Հունգարիան, կողմ են քվեարկել:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
