Չինական ընկերությունները որոշել են ռուսական ածխի և նավթի դիմաց վճարել յուանով

Ռուսաստանից ածուխի և նավթի առաջին մատակարարումները, որոնց դիմաց կվճարվի յուանով, Չինաստան կուղևորվեն այս տարվա ապրիլին և մայիսին, գրում է Bloomberg-ը՝ Fenwei Energy Information Service չինական խորհրդատվական ընկերությանը հղումով։
Հաղորդվում է, որ մի քանի չինական ընկերություններ մարտին յուանով գնել են ռուսական ածուխ: Սրանք հումքի առաջին մատակարարումները կլինեն չինական արժույթով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Եվրոպան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանեցին Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով և մի շարք ռուսական բանկերի անջատեցին SWIFT միջազգային հաշվարկային համակարգից:
Գործակալությունը նշում է, որ նավթի ռուս առևտրականները չինացի գնորդներին հնարավորություն են տվել վճարել մատակարարումների համար յուանով։ Չինաստանի մասնավոր վերամշակող գործարանները մայիսին կստանան ESPO տեսակի նավթի (ESPO) առաջին խմբաքանակները, որոնք գնվել են յուանով:
Չինական ընկերություններն ավանդաբար Ռուսաստանում ածուխ են գնել դոլարով, սակայն SWIFT-ից մի շարք ռուսական բանկերի անջատումից հետո չինացի շատ գնորդներ դադարեցրել են գործարքները, նշում է Bloomberg-ը։ Անցյալ տարի Ռուսաստանը Չինաստանին ածուխի խոշորագույն մատակարարների շարքում երկրորդ տեղն է զբաղեցրել՝ Պեկինի և Կանբերայի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին տեղահանելով Ավստրալիան։
Reuters-ը հայտնում է, որ չինական պետական ընկերությունները պահպանում են Ռուսաստանից նավթի մատակարարումների առկա պայմանագրերը, սակայն մինչ այժմ ձեռնպահ են մնացել նոր պայմանագրեր կնքելուց՝ Արևմուտքի պատժամիջոցների հետ կապված Պեկինի զգուշավոր քաղաքականության ֆոնին:

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
175Երեկ, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
48906.10.2026, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
19906.10.2026, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
23206.10.2026, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
26805.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
24205.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
52202.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
51802.10.2026, 16:06