«Հայաստանը գեոպոլիտիկ դռների արանքում մնալու վտանգ ունի». Սոս Հակոբյան
![]() 320 Ուրբաթ, 08 ապրիլի, 2022 թ., 18:54 «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերգեյ Լավրովը, Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ընթացքում, մի քանի անգամ հստակորեն նշեց Արևմուտք-Ռուսաստան հակասությունները, այդ թվում՝ վերջին բրուսելյան հայտարարությամբ արտահայտված: Վերջինս կարևորեց նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կասկածի տակ դնելով նույն թեմայով ձեռք բերված բրյուսելյան պայմանավորվածությունների նպատակահարմարությունը: Հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մյուս երկու երկրները հրաժարվել են ՌԴ մասնակցությամբ մասնակցել ձևաչափին, ինչն իր գնահատմամբ արվում է տվյալ դեպքում ի հաշիվ պաշտոնական Երևանի շահերի: Զարգացրեց դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթացում ՌԴ մասնակցության անհրաժեշտությունը՝ ասելով, որ ՌԴ ՊՆ-ում գտնվող քարտեզները Ռուսաստանի մասնակցության կողմից խոսող միակ պատճառը չեն. նշվեց նույն տարածքում դարերով ապրելու հանգամանքը՝ որպես միջնորդական առաքելության արդյունավետության գրավական, և այլն... Գրածիս իմաստը կայանում է նրանում, որ այս իշխանությունների գործողությունների արդյունքում Հայաստանն ունի վտանգ ուղղակի մնալ ձախից և աջից փակվող գեոպոլիտիկ դռների արանքում...»: Աղբյուրը` Սոս Հակոբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
