ՔՊ-ական պատգամավորներն ընդդեմ լրագրողների. «Ժողովուրդ»
![]() 288 Շաբաթ, 09 ապրիլի, 2022 թ., 09:48 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունն ընդդեմ լրագրողների հերթական օրինագիծն է շրջանառել: Արցախի ու Հայաստանի անվտանգության, երկրի սահմանների պաշտապանության, աղետալի պատերազմի հետևանքով առաջ եկած ու չլուծված, բանակն օր առաջ վերազինելու հարցերը թողած՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցերը, խոսքները մեկ արած, թևքերը քշտել, լրագրողներին են անցել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանն են «գլուխգործոց» նախագծի հեղինակը, ըստ որի՝ պետական գերատեսչությունները կարող են որոշել՝ լրատվամիջոցը ներկայացնող լրագրողներից ով կարող է հավատարմագրվել պետական կառույցում, ով՝ ոչ: Ավելին՝ ցանկացած պահի հղում անելով կարգապահական ինչ-ինչ դրույթների՝ կարող են դադարեցնել լրագրողի հավատարմագրումը: Նախկին լրագրողների (նրանց մասնագիտական որակի մասին գնահատականներ տալուց զերծ ենք տալիս) մի ստվար բանակ մեկտեղած իշխող ուժը՝ ՔՊ-ն, կուսակցության ծրագրի մեջ ասես չգրված դրույթ ունի, ըստ որի՝ ամեն գնով պետք է փորձի հալածել լրագրողներին ու խոչընդոտել նրանց աշխատանքը: 2018-ի իշխանափոխության օրերին, սակայն, «արդարադատները», կոկորդները պատռելով, խոսում էին թափանցիկ, անկաշկանդ ԶԼՄ-ների ու լրագրողների իրավունքների մասին: Լրագրողն, իհարկե, պետք է ու պարտավոր է հետևել լրագրող-պաշտոնյա էթիկետի գրված ու չգրված բոլոր նորմերին, զուսպ լինի թե՛ վարքի, թե՛ ձևակերպումների մեջ, տարբերի վիրավորանքն ու քննադատությունը, քաղաքական գործընթացների սուբյեկտի չվերածվի ու փորձի պահել անկողմնակալության նշաձողը, սակայն այն, ինչ անում են մեօրյա իշխանավորները, պարզապես մանրախնդրություն է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
