Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պետքարտուղարության այս հայտարարությունը վկայակոչում են` Լավրովին «սխալ հանելու» համար»․ քաղաքագետ

«Պետքարտուղարության այս հայտարարությունը վկայակոչում են` Լավրովին «սխալ հանելու» համար»․ քաղաքագետ
278
Շաբաթ, 09 ապրիլի, 2022 թ., 22:50

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Պետդեպը չի հակադրվել Լավրովին. նույնիսկ հաստատել է նրա պնդումը
Մեր քաղաքական միտքը դոփում է տեղում, մեր ընտրանին չի կարողանում հասկանալ երրորդ երկրների դիվանագիտական տեքստերը, դրանց տողատակերը։
Ոգևորվել են ԱՄՆ դեպարտամենտի մի կարճ հաղորդագրությունից, որտեղ այդ երկիրն արձանագրում է, որ Մինսկի խմբի շրջանակներում պատրաստ է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին։
Պետքարտուղարության այս հայտարարությունը վկայակոչում են՝ Լավրովին «սխալ հանելու» համար։
Չմանրանամ այն ակնհայտ ճշմարտությունների մեջ, որ Մինսկի խումբը դե յուրե որևէ մեկը չի լուծարել ու նման բան հայտարարելու «բեռ» իրենց վրա չեն վերցնի ոչ Լավրովը, ոչ Բլինքենը։
Լավրովը երեկ խոսել է համանախագահության փաստացի ինստիտուցիոնալ չգոյության մասին, ինչն, ի դեպ, 100%-ոց ճշմարտություն է։
Պետդեպի հայտարարությունից էքստազի մեջ հայտնված մեր որոշ գործիչների հանգստացնեմ՝ Լավրովի պնդումը, բայց ավելի դիվանագիտական ձևակերպումներով, արել են նաև Վաշինգտոնում։ «Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք ակտիվացնել իրենց դիվանագիտական շփումը և շարունակել օգտվել ուղղակի շփման համար առկա մեխանիզմներից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ վերջինիս արդյունքում առաջացած խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու նպատակով և կարգավորել հարաբերությունները խաղաղության համապարփակ համաձայնագրի հասնելու եղանակով»,- նշված է Պետդեպի հայտարարության տեքստում։
Այս տեքստի բանալին «ուղղակի շփման» կոչն է Հայաստանին ու Ադրբեջանին։
Այլ խոսքով, Վաշինգտոնը հասկացնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնի միջնորդական առաքելության հետ կապված պատրանքներ չունենան ու հույսը դնեն ուղղակի երկխոսության վրա»։