«Մոսկվայում Լավրովը Լեռնային Ղարաբաղ եզրույթը չօգտագործեց». Վարդան Բալյան
![]() 585 Կիրակի, 10 ապրիլի, 2022 թ., 12:48 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բրյուսելում և Մոսկվայում կայացած վերջին հանդիպումները, Մինսկի խմբի ձևաչափի փաստական լուծարման մասին որոշման հրապարակայնացումն ընդամենն արձանագրումն է իրավիճակի, որ ձևավորվում էր վերջին տարիներին։ Ակնհայտ է, որ ունենք նոր դերաբաժանում, բայց կարևոր է այլ բան։ Բրյուսելում Արցախի հարցը քննարկվում էր հումանիտար դաշտում ընդամենը, իսկ Մոսկվայում Լավրովը Լեռնային Ղարաբաղ եզրույթը չօգտագործեց, ՀՀ արտգործ նախարարն իր հերթին խուսափեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ արտահայտությունից։ Փաստորեն, բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, ըստ էության, ընդունում են Ադրբեջանի վերջնագիրը՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը լուծված է, Լեռնային Ղարաբաղի խնդիր այլևս չկա։ Անվտանգային բաղադրիչի քննարկումները շարունակվում են Արցախի հայկական բնակչության հումանիտար իրավունքների դաշտում միայն, այսինքն՝ օրակարգում, գոնե ներկա փուլում, չկա նաև Արցախի կարգավիճակի խնդիր։ 1994 թվականին առանց նախապայմանների զինադադարի ստորագրումը, Մինսկի խմբի ձևաչափի հորինումը միայն մեկ նպատակ ուներ և այն իրականացված է այլևս, ըստ որում, առավելապես հենց մեր ձեռքով, մեր կառավարիչների, որ սպասարկել և սպասարկում են օտարների օրակարգը»։ Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
