Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Երևանի նման մարտավարությունը հաշվարկվա՞ծ է, թե՞ դարձյալ գործ ունենք հախուռն մի քայլի հետ»․ Սուրենյանց

«Երևանի նման մարտավարությունը հաշվարկվա՞ծ է, թե՞ դարձյալ գործ ունենք հախուռն մի քայլի հետ»․ Սուրենյանց
287
Երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ., 18:56

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Երևանի նման մարտավարությունը հաշվարկվա՞ծ է, թե՞ դարձյալ գործ ունենք հախուռն մի քայլի հետ
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Երևանում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Ըստ հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության՝ կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
Չգիտեմ՝ Լավրովի վերջին հայտարարությունից հետո, որքանով արդյունավետ կլինի այս հանդիպումը։
Մյուս կողմից, այնպիսի տպավորություն ունեմ, որ պաշտոնական Երևանի կողմից ոչ այնքան այսօրվա հանդիպման բովանդակությունն է կարևորվել, որքան Լավրովի վերջին պնդումներին հակադրվելը։
Չգիտեմ՝ Երևանի նման մարտավարությունը հաշվարկվա՞ծ է, թե՞ դարձյալ գործ ունենք հախուռն մի քայլի հետ, որի հետևանքները շուտով զգացնել են տալու։
Իհարկե, զուտ տեսականորեն չբացառենք, որ Երևանը փորձում է՝ հենց Մոսկվայի հորդորով, որոշակի կանալ ապահովել նրա ու արևմտյան մայրաքաղաքների միջև։ Ես անձամբ այս վարկածին չեմ հավատում»։