«Մեղավորությանդ զգացումը պիտի արտահայտվեր քո պահվածքում». Իզաբելլա Աբգարյան
![]() 327 Չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ., 12:36 Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը. «Մեղավորությանդ զգացումը պիտի արտահայտվեր քո ու քո քաղաքական թիմի պահվածքում: Բայց ականատես եղանք ճիշտ հակառակին. հոխորտանք, «ինչ կուզենք կանենք», «ում դուր չի գալիս, թող սառը ջուր խմի» ոճի ու հռետորաբանության: Ընդ որում՝ որքան ավելի ցածր ռանգի են, այդքան ավելի շատ են փքված, գոռոզ ու հոխորտացող: Միախմբելու փոխարեն էլ ավելի պառակտեցիք հասարակությունը՝ նախկին-ներկա ջրբաժանին գումարելով նաև տարիներ պայքար անցած, ձեզ սատարած, բայց ձեր կուսակցության անդամ չհանդիսացող, սեփական տեսակետ, քննադատական մոտեցում ունեցող մարդկանց զգալի բանակ: Պառակտեցիք, որովհետև «միասին՝ հանուն գաղափարի»-ն այլևս կարևոր չէր, կարևոր էր իշխելը, ենթարկացնելը, թրի տակով անցկացնելը: Գաղափարի համար տարիներով ձեզ հետ նույն ճամբարում պայքարած մարդիկ վատը դարձան, քաղաքական հաշվարկներով կամ պաշտոնի մոլուցքով ձեր կողքը հայտնվածները՝ լավը: Որովհետև մասնակցային որոշումների, կարծիքների բախմամբ ճիշտ որոշումների կայացման փոխարեն կարևոր դարձավ վերարտադրվելն ու իշխանություն պահելը: Վերարտադրվելու ու իշխանությունը պահելու մոլուցքը նախկինում էլ է քաղաքական ուժերին բերել կուրացման, իրականության զգացումը կորցնելուն: Մեղավորության զգացումը դեստրուկտիվ է, կառուցողականը պատասխանատու վարքագիծն է, որն էլ մեր իրավիճակում պիտի նշանակեր կողքի դնել սեփական ամբիցիաները, խրամատավորման ու ներքին փոխհրաձգության փոխարեն ամեն ինչ անել, որ հնարավորինս շատ և տարբեր հայացքների մարդիկ լծվեին մեկ նպատակի՝ չթողնել, որ Հայաստանն ու Արցախը գահավիժեն»: Աղբյուրը` Իզաբելլա Աբգարյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
